Պուտինը հերքել է Պետդումայի ընտրություններից հետո զորահավաք անցկացնելու մասին լուրերը

02 Սեպտեմբերի 2026, 00:51

Քաղաքականություն

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Պետական դումայի ընտրություններից հետո երկրում նոր զորահավաք հայտարարելու վերաբերյալ շրջանառվող լուրերը՝ դրանք անվանելով իրականությանը չհամապատասխանող և ապատեղեկատվական։

«Դա հիմարություն է և Ռուսաստանի դեմ իրականացվող տեղեկատվական հարձակում»,— հայտարարել է երկրի ղեկավարը՝ անդրադառնալով հասարակական դաշտում տարածված մտահոգություններին։

ՌԴ նախագահի խոսքով՝ նման խոսակցությունները նպատակ ունեն լարվածություն առաջացնել հասարակության շրջանում, և ներկայումս նման քայլի անհրաժեշտություն չկա։