Պուտինը ջերմորեն ողջունել է հայ վետերաններին
09 Մայիսի 2025, 12:53

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսից հետո առանձին շփվել է տարբեր երկրների զինվորականների և վետերանների հետ:
Լուսանկարում ՌԴ նախագահը ջերմորեն շնորհավորում է Հայրենական մեծ պատերազմի հայ վետերաններ Ռոզալիա Աբգարյանին և Ներսես Սիմոնյանին:
Նշենք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում են նաև վետերաններ Խաչիկ Հովակիմյանը և Վոլոդյա Գսպոյանը: