Պուտինը կոչ է արել թույլ չտալ միջազգային հակամարտությունների հրահրումը
01 Սեպտեմբերի 2026, 11:23
Երկրները պետք է ամեն ինչ անեն՝ համաշխարհային պրակտիկայում զինված հակամարտությունների հրահրումը կանխելու համար։ Այս մասին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կցանկանայի հիշեցնել, որ այսօր սեպտեմբերի 1-ն է։ Այս օրը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային պրակտիկայից բացառենք զինված հակամարտությունների ցանկացած հրահրում։ Համոզված եմ, որ հենց դրան է ուղղված մեր աշխատանքը», — նշել է ՌԴ նախագահը։