Պուտինը նոր կանոններ է սահմանել միգրանտների երեխաների համար

26 Հուլիսի 2026, 16:34

Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով միգրանտները պարտավորվում են ապահովել իրենց և իրենց ընտանիքի անդամների ապրուստը՝ տվյալ տարածաշրջանում սահմանված նվազագույն կենսապահովման մակարդակից ոչ պակաս չափով։

ՌԴ նախագահի ստորագրած մեկ այլ օրենքով՝ աշխատանքային միգրանտների երեխաները 18 տարին լրանալուց հետո պարտավոր են կամ լքել Ռուսաստանի տարածքը, կամ 30 օրվա ընթացքում ձևակերպել աշխատանքի թույլտվություն: