Պուտինը պահանջել է կանխել անօրինական միգրացիոն հոսքերը
05 Մարտի 2025, 16:36

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում պահանջել է կանխել անօրինական միգրացիոն հոսքերը:
Բացի այդ, նա գերատեսչությանը հանձնարարել է ավելի ակտիվ օգտագործել Միգրացիոն վերահսկողության ժամանակակից մեխանիզմները։ «Միգրացիոն քաղաքականության նորացված հայեցակարգը պետք է ընդունել արդեն այս տարի, որքան հնարավոր է արագ»,- ասել է ՌԴ նախագահը։
Ըստ ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի՝ մոտ 700 հազար օտարերկրացիներ մինչև 2024 թվականի վերջը Ռուսաստանում գտնվելու իրավունք չեն ունեցել:
Պուտինը պահանջել է կոշտ և օպերատիվ արձագանքել երկրում ծայրահեղականության և կրոնական արմատականության դրսևորումներին: