Պուտինը դահուկորդ Անաստասիա Բաղիյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

19 Մարտի 2026, 13:35

Սպորտ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Պարալիմպիկ խաղերում հաղթած ռուսաստանցի մարզիկներին Բարեկամության շքանշանով պարգևատրելու մասին։ Պարգևատրվածների թվում է դահուկորդ Անաստասիա Բաղիյանը։ Պարգևների են արժանացել նաև երկրի հավաքական թիմի մարզիչները։

Բարեկամության շքանշանը շնորհվել է «Իտալիայի Հանրապետությունում 2026 թվականի XIV Պարալիմպիկ ձմեռային խաղերում դրսևորած մարզական բարձր ձեռքբերումների, հաղթանակի կամքի, տոկունության և նպատակասլացության համար»։