Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում փակ հանդիպում են ունեցել
09 Հոկտեմբերի 2026, 18:30
Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովի ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպում են անցկացրել։ Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
Նախապես չհայտարարված բանակցությունները տևել են շուրջ 15 րոպե։ Հանդիպման նախաձեռնողը եղել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի ընթացքում նա այս հարցը առանձին քննարկել է Փաշինյանի և Ալիևի հետ։
Նշվում է, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցել բուն գագաթնաժողովին, սակայն մնացել է Թուրքմենստանում՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպելու նպատակով։
Ավելի վաղ Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն չէր բացառել, որ նրանք միջոցառման շրջանակում կարող են շփվել։