Պուտինը շատ խեղճացած վիճակում էր, մեր Փաշինյանը շատ լավ խոսեց.հարցում
03 Սեպտեմբերի 2026, 19:30
Ապրանքները շատ չնչին են թանկացել, և դա բնական է․ բոլոր երկրներում էլ այդպես է։ Alpha News-ի հարցման ժամանակ ասել է Երևանի բնակիչներից մեկն՝ անդրադառնալով երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակին։
«Փոխարենը թոշակները բարձրացրել են, հետվճարը դարձել է 20 տոկոս։ Ամեն ինչ դեպի լավն է գնում, Հայաստանը ծաղկում է։ ՌԴ տնտեսական սահմանափակումները որևէ ազդեցություն մեզ վրա չեն ունենա»,- վստահ է քաղաքացին։
Նա նաև անդրադարձել է Բիշքեկում կայացած գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Վարչապետ Փաշինյանը շատ լավ խոսեց։ ՌԴ նախագահ Պուտինը ճեպազրույցի ժամանակ բավականին ընկճված էր։ Կարծում եմ՝ իրենք արդեն փոշմանել են իրենց արածների համար։ Մի քանի ամսից ճանապարհները նորից կբացվեն, ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է քաղաքացին։