Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորել Է ԱՊՀ երկրների ղեկավարներին

08 Մայիսի 2024, 17:30

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորանքներ է հղել ԱՊՀ երկրների, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին»,- ասվում է հայտարարության մեջ: