Պուտինը շնորհավորել է Ստաս Նամինին 75-ամյակի առթիվ
09 Նոյեմբերի 2026, 16:15
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոսկվայի երաժշտության և դրամայի թատրոնի ղեկավար Անաստաս Միկոյանին (Ստաս Նամին) 75-ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա դերը խոշոր փառատոների և ֆորումների կազմակերպման գործում։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Ընդունեք իմ շնորհավորանքները Ձեր 75-ամյա հոբելյանի առթիվ։ Դուք վառ դրսևորել եք Ձեզ որպես տաղանդավոր երաժիշտ և կոմպոզիտոր, բազմաթիվ հայտնի էստրադային ստեղծագործությունների հեղինակ, խոշոր փառատոների և ֆորումների կազմակերպիչ»,- ասված է շնորհավորական հեռագրում։
ՌԴ նախագահը Միկոյանին անվանել է տաղանդավոր, իր գործին նվիրյալ մարդ և իսկական ստեղծագործ նորարար՝ նշելով, որ նրա երգերը դիմացել են ժամանակի փորձությանը և շարունակում են ժողովրդականություն վայելել նաև այսօր։
Պուտինը թատրոնի ղեկավարին մաղթել է հաջողություններ, ոգեշնչում, նոր հետաքրքիր գաղափարներ և ծրագրեր։