Պուտինը Թրամփի հետ քննարկել է Իրանի դիրքորոշումն ու ուկրաինական կարգավորումը
10 Հոկտեմբերի 2026, 15:45
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է փոխանցել հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ իրանական կողմի տեսակետը՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համաձայնեցմամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Թուրքմենստանում կայացած գագաթնաժողովի շրջանակում Պուտինը երկու հանդիպում է ունեցել Փեզեշքիանի հետ։ Դրանցից մեկի ժամանակ նա Իրանի նախագահին տեղեկացրել է Թրամփի հետ առաջիկա հեռախոսազրույցի մասին։ «Եվ հետո արդեն Իրանի նախագահի հետ համաձայնեցմամբ Պուտինը Թրամփին է փոխանցել իրանական կողմի տեսակետը հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ»,- ասել է Պեսկովը։
Այդուհանդերձ, նրա խոսքով՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրույցի մեծ մասը նվիրված է եղել ուկրաինական կարգավորմանն՝ ամերիկյան կողմի խնդրանքով։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մեծ մասը նվիրված է եղել ուկրաինական կարգավորմանը»,- հայտնել է Պեսկովը։