Պրահայի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ երկու գնացք է բախվել․ կա 15 տուժած

17 Նոյեմբերի 2026, 11:57

Միջազգային

Պրահայի գլխավոր երկաթուղային կայարանի մոտ բախվել են երկու ուղևորատար գնացքներ։ Ոստիկանության նախնական տվյալներով՝ տուժել է 15 մարդ։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության ստորաբաժանումներն ու շտապօգնության բրիգադները։ Հրշեջները սկսել են ուղևորների տարհանումը։

Բախման հանգամանքներն ու պատճառները պարզվում են։ Դեպքի պատճառով դադարեցվել է գնացքների երթևեկությունը Վիսոչանի, Լիբեն և Հոլեշովիցե ուղղություններով։