Պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանն ընդգրկվել է միջազգային փառատոնի պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում

20 Մայիսի 2025, 16:40

Մշակույթ

«Медвежонок 3» միջազգային կինոփառատոնը հայտարարել է պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը, որում ընդգրկված են հայտնի մեդիամենեջերներ, շոուրաններ, պրոդյուսերներ, թատրոնի և կինոյի դերասաններ, սցենարիստներ և ռեժիսորներ, որոնց թվում է նաև հայ պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը:

Կինոփառատոնի պրոֆեսիոնալ ժյուրին կինոարդյունաբերությունում հայտնի գործիչներ են, որոնց առջև խնդիր է դրված ոչ միայն ընտրել լավագույն ռեժիսորին կամ լավագույն սցենարը, այլ, ամենակարևորը, լինել մենթորներ մանկական ժյուրիի համար»,-ասել է փառատոնի նախագահ Գավրիիլ Գորդեևը։

«Արջուկ» մանկական, ընտանեկան կինոյի և անիմացիայի փառատոնն այս տարի ստացել է միջազգային կարգավիճակ: Ֆիլմերը կցուցադրվեն մայիսի 30-ից հունիսի 1-ը Պերմում:

Հիմա եթերում