Անդրեասյան եղբայրների, Կանդելակիի և Խանչալյանի սերիալի պրեմիերան՝ փետրվարի 17-ին

14 Փետրվարի 2025, 10:16

Մշակույթ

Փետրվարի 17-ին՝ ժամը 21:00-ին, «ТНТ» հեռուստաալիքով տեղի կունենա պրոդյուսերներ Ղևոնդ և Սարիկ Անդրեասյանների, Թինա Կանդելակիի և Բորիս Խանչալյանի «Աֆրոգյուղ» կատակերգական սերիալի պրեմիերան: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է АПКиТ-ը:

Ֆիլմի ռեժիսորը Աշոտ Քեշյանն է: Դերակատարներն են Վլադիմիր Սիչևը, Անաստասիա Կռիլովան, Կիրիլ Մելեխովը, Օլեգ Վերեշչագինը և այլք: