Պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը` Զորյան ինստիտուտի Ցեղասպանության ուսումնասիրությունների բաժնի տնօրեն

04 Օգոստոսի 2026, 12:00

Հայեր | Քաղաքականություն

Զորյան ինստիտուի տնօրենների խորհուրդը միաձայն որոշմամբ պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանին նշանակել է Ցեղասպանության ուսումնասիրությունների գծով տնօրեն՝ փոխարինելով հանգուցյալ պրոֆեսոր Վահագն Ն. Տատրյանին, ով ավելի քան մեկ տասնամյակ ղեկավարել է ինստիտուտի՝ Ցեղասպանության ուսումնասիրության ծրագիրը և թողել գիտական հարուստ ու մնայուն ժառանգություն։
 
Պետրոս Տեր-Մաթոսյանը ծնվել և մեծացել է Երուսաղեմի Հին քաղաքում։ Նա Նեբրասկա-Լինքոլնի համալսարանում Մերձավոր Արևելքի նորագույն շրջանի պատմության պրոֆեսոր է և հրեագիտության գծով Հայմեն Ռոզենբերգի անվան պրոֆեսոր։
 
Նա 2008 թվականին ստացել է գիտությունների դոկտորի (Ph.D.) աստիճան Կոլումբիայի համալսարանից և դասավանդել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ու Չիկագոյի համալսարանում։ 2026 թվականին նա արժանացել է հեղինակավոր «Գուգենհայմ» կրթաթոշակի՝ զանգվածային բռնությունների վերաբերյալ իր նորարարական հետազոտությունների համար։