Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Իրանական զորքերը մտան Արցախ

21 Մայիսի 2025, 19:00

(Բայց կա մի նրբերանգ)

«Երեկ մենք արդեն քննարկել էինք այն, որ ցանկացած պետության համար կարևոր է, որպեսզի նրա քաղաքական էլիտայի «մտավոր/մենտալ քարտեզը» համընկնի իրական քաղաքական քարտեզի հետ։ Երբ դա տեղի չի ունենում, պատերազմում պարտված երկիրը կարող է հինգ տարի անընդմեջ չանցկացնել զորավարժություններ իր անմիջական հարևանների և ռազմավարական գործընկերոջ հետ, ձեռք բերել «Բաստիոն» զրահամեքենաներ ոչ տարածաշրջանային երկրից, որոնք ավելի շատ օգտագործվում են ներքին անվտանգության կանխարգելման նպատակներով (այսինքն՝ ցույցերի ցրման համար), քան՝ ագրեսորի կողմից հարձակումը հետ մղելու համար։

Եթե դու 5 տարի չես անցկացնում զորավարժություններ Իրանի հետ, ապա դրանք անցկացնում է Ադրբեջանը։ Ավելին, զորավարժությունները տեղի են ունենում օկուպացված Արցախում, ըստ մի շարք փորձագետների՝ հայկական Հադրութի գնդի տարածքում։

Նշենք, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և Ադրբեջանի բանակը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂՀ-ում։ «Արաս-2025» կոդային անվանումով համատեղ զորավարժությունները սկսվել են մայիսի 18-ին Ղարաբաղի շրջաններում։Դրանցում մասնակցում են ԻՀՊԿ ցամաքային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումները և Ադրբեջանի Հանրապետության բանակի ստորաբաժանումները։ Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը»,- հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։ Այստեղ կարելի է ասել՝ «Իրանական զորքերը մտան Արցախ, բայց կա մի նրբերանգ…»։

Հինգ տարվա ընթացքում՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը չկարողացավ բարձրացնել ռազմական-արդյունաբերական ոլորտում Իրանի հետ հարաբերությունների մակարդակը (չնայած մենք կարող էինք գոնե սկսել ձեռք բերել Իրանից ԱԹՍ-ներ, որոնք այսօր ակտիվորեն ազդում են ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքի վրա) և նույնիսկ չանցկացրեց լայնածավալ զորավարժություններ։

Արդյունքում, պաշտոնական Երևանը հնարավորություն տվեց Ադրբեջանին լինել նախաձեռնող, որի հետևանքով մենք ականատես եղանք հերթական ադրբեջանա-իրանական զորավարժություններին, սակայն արդեն օկուպացված հայկական Արցախի տարածքում։

Սա նույն Իրանն է, որը 1990-ականներից առևտուր էր անում Արցախի հետ, նույն Իրանը, ուր Արցախի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Վիտալի Բալասանյանը մեկնել էր ԻՀՊԿ «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանիիհուղարկավորությանը։ Սակայն Նիկոլ Փաշինյանը «երբեք բաց չի թողնի հնարավորությունը»։

Երեկ, իր հարցազրույցում, Հայաստանի երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ և հաշվի առնել իրանական գործոնը։ «Հայ-ռուսական հարաբերություններին պետք է ավելացնել Իրանի բաղադրիչը՝դրանք վերածելով եռակողմ ձևաչափի»,- ասաց նա։

Պաշտոնական Երևանն ուներ հնարավորություն ստեղծելու «Ռուսաստան-Հայաստան-Իրան» եռանկյունին, բայց փոխարենը ստացվեց «Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան- Արմեն Գրիգորյան» եռանկյունին, որը ոչ միայն չիրագործեց այդ հնարավորությունը, այլև ներառեց մի մարդու, ով հնարավոր է համարում հայ-իրանական սահմանի փակումը, մարդ, ում համաձայնությամբ Երևանում Սերգեյ Լավրովին դիմավորեցին «Պուտին-մարդասպան» պաստառով, և մարդիկ, որոնք սպասարկում են Թեհրանի և Մոսկվայի հետ հարաբերությունների զրոյացման օրակարգը։

Մտածե՛ք այդ մասին․․․»։