2024 թ-ին տնտեսական ակտիվության փոփոխությունը կախված էր արտաքին ազդակներից
05 Փետրվարի 2025, 19:00
Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ)՝ հունվար-դեկտեմբերի վիճակագրւթյունը վերջինիս անկման մասին է վկայում: Տարվա սկզբի համեմատ և՛ կուտակային, և՛ տասներկուամսյա ցուցնաիշները հետզհետե նվազել են: Բացառություն է դեկտեմբերի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ, որն արագացել է 3,5 տոկոսային կետով: Դա պայմանավորված էր ծառայությունների ոլորտում աշխուժացմամբ, սակայն այդ հանգամանքն իր հերթին մեկանգամյա՞, թե՞ մշտական զարգացում է, ներկայումս դժվար է պարզելը:
Ինչպես երևում է վերոնշյալ պատկերից, կուտակային ցուցանիշը տարեսկզբի 10,7 %-ի դիմաց դեկտեմբերին դարձել է 4,7 %: Երկու կորերն էլ ցուցադրում են անկման թրենդ:
Միաժամանակ, տարեկան վիճակագրության բացվածքի ուսումնասիրությունը ևս մեկ անգամ վկայում է արտաքին ազդեցությունների դոմինանտության մասին, ընդ որում՝ թե՛ դրական նպաստման, թե՛ բացասական ազդեցության տեսքով:
Մասնավորապես՝ և՛ կուտակային, և՛ ամսական ցուցանիշի վերլուծությունը ցույց է տալիս, որ ձևավորված աճին 2024թ-ին դրական նպաստում ունեցել են առևտուրը, շինարարությունն ու ծառայություններն՝ ըստ էության գերազանցելով արտաքին ազդեցությունների ուղղությունները: Փոխարենն, այդ արտաքին ազդեցության նվազմամբ պայմանավորված դեկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունը գրեթե կիսով չափ կրճատվել է (արտահանումը՝ — 48.6 %):