Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ադրբեջանը կհրաժարվի՞ Շուշիի հռչակագրից

24 Հունվարի 2024, 15:26

 

(Հայ ժողովրդին նորից մոլորեցնում են)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Մենք վաղուց անցել ենք Ռուբիկոնը, որից այն կողմ իշխանությունները շատ հաճախ փորձում են մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը, սակայն ստի մասշտաբներն այնքան մեծ են, որ երկար թաքցնել հնարավոր չէ։ Դատեք ինքներդ.

1․Հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»։

2. Իսկ արդեն հունվարի 22-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնեսյանը հայտարարեց հետևյալը.

«Սահմանադրության նախաբանում հղում է արվում Անկախության հռչակագրին, որտեղ նաև Արցախի հետ կապված հարցեր կան։ Եվ Ադրբեջանի դիվանագիտությունը սա հաճախ օգտագործում է, որ փորձի աշխարհին ցույց տալ՝ Հայաստանը ռևանշիստական պետություն է կամ ռևանշիստական մտադրություններով պետություն է։ Ըստ էության, դրանով ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է լեգիտիմացնել Հայաստանի նկատմամբ իր ապագա ագրեսիաները, փորձում է արդարացնել իր ագրեսիան, որ կատարեց 22 թվականի սեպտեմբերին Հայաստանի տարածքի նկատմամբ։

Դրանով փորձում է Ադրբեջանը զերծ պահել այլ երկրներին Հայաստանին զենք մատակարարելուց, որովհետև փորձում է տպավորություն ստեղծել, թե զենքն օգտագործվելու է ռևանշիզմի համար։ Ըստ էության ինչ է անում Հայաստանի դիվանագիտությունը, որն ավելի թույլ է, քան Ադրբեջանի դիվանագիտությունը։

Հայաստանից դուրս ադրբեջանական դիվանագիտությունն այս թեզն այնքան է կրկնում, որ կարող է հաջողության հասնել։ Այս առումով ինչ է փորձում անել վարչապետ Փաշինյանը, փորձում է ցույց տալ, որ ամենևին Հայաստանը ռևանշիստական մտադրություններ չունի՝ դրանով թուլացնելով Ադրբեջանի շատ վտանգավոր թեզը։ Այդ թվում միգուցե, սա արդեն իմ ենթադրությունն է, սահմանադրության նախաբանի հղումները վերանայելով»։

Այսինքն՝ Փաշինյանի՝ «աշխարհաքաղաքական իրողությունների» պատճառով Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարություններից ընդամենը 3 օր անց Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում բացահայտվեց իրական դրդապատճառները, որոնք դրդեցին Փաշինյանին գնալ Սահմանադրության փոփոխությանը՝ բավարարելով Բաքվի և Անկարայի պահանջը։

Հիշեցնենք, որ դեռ 2021 թվականին Ալիևը բացահայտորեն հնչեցրել էր այդ պահանջը Հայաստանի վերաբերյալ։
Այս գործընթացի համատեքստում հարկ է հիշել Փաշինյանի մեկ այլ հայտարարություն. «Հայաստանն ու Ադրբեջանը պահանջում են փոխադարձ երաշխիք, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն»։

«Աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ ու նկրտումներ չունենք: Դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ՝ մեր, առաջարկների տողատակերում տարածքային պահանջների՝ եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ ենք տեսնում»,- ասել է Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստների հետ հանդիպմանը։

Եթե Փաշինյանն առաջարկում է այս գործընթացը (Սահմանադրության փոփոխությունը) դիտարկել հենց «տարածքային պահանջների դեմ միմյանց փոխադարձ երաշխիքներ» ներկայացնելու համատեքստում, ապա հարց է առաջանում՝ պատրա՞ստ է Ադրբեջանը փոխադարձ նման քայլեր անել։ Պատրա՞ստ է պաշտոնական Բաքուն հրաժարվել «Շուշիի հռչակագրից»:

Հիշեցնենք, որ Շուշիի հռչակագրում նշվում էր հետևյալը. «Կողմերը նշում են, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև միջանցքի (Զանգեզուրի միջանցք) բացումը և Նախիջևան-Կարս երկաթուղու կառուցումը որպես այս միջանցքի շարունակություն, կարևոր ներդրում կունենա երկու երկրների միջև տրանսպորտի և կապի ակտիվացման գործում»։

Ադրբեջանն ու Թուրքիան կփոխե՞ն իրենց ռազմավարական մտադրությունները՝ Հայաստանի Հանրապետությունում նոր Սահմանադրության ընդունումից հետո։ Պատասխանն ակնհայտ է….

Այստեղ մենք գործ ունենք նաև հասկացությունների նենգափոխության հետ. հայ ազգը, որպես մեկ միասնական քաղաքական միավոր, պայքարում է հանուն Արցախի և Հայոց ցեղասպանության ճանաչման, ոչ այն պատճառով, որ Անկախության հռչակագրում, կամ Սահմանադրության մեջ նման դրույթներ կան, այլ այստեղ հակառակ տրամաբանությունն է աշխատում։ Մենք պայքարել ենք հանուն Արցախի և Հայոց ցեղասպանության ճանաչման համար ու հենց այն պատճառով է, որ դա գրել ենք Անկախության հռչակագրում և այլ փաստաթղթերում։

Եթե Փաշինյանը բոլոր փաստաթղթերից հանի Արցախին վերաբերող բոլոր հիշատակումները, և նույնիսկ քրեորեն արգելի «Արցախի Հանրապետություն» քաղաքական տերմինի օգտագործումը, դա երաշխիք չէ, որ այդ հարցը հետագայում չի բարձրացվի։ Սա հասկանում է նաև պաշտոնական Բաքուն, որն իր անվտանգության երաշխիքը տեսնում է ոչ թե հայկական Սահմանադրության փոփոխությունով, այլ հենց Հայաստանի լուծարումով։ Որովհետև եթե չկա Հայաստան, ապա չկա մի սուբյեկտ, որը կարող է «X» պահի պայքարել հանուն Արցախի կամ Ցեղասպանության ճանաչման համար։

Հենց լուծարումն է այն կետը, որին Էրդողանն ու Ալիևը տանում են մեզ բոլորիս…

Մտածեք այդ մասին…»: