Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ալիևն ու Փաշինյանը Թուրքիայի համար միջանցք են բացում Հայաստանի միջով

04 Հուլիսի 2025, 12:05

(Նպատակն է Ռուսաստանին և Իրանին դուրսմղել Հարավային Կովկասից)

«Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye պարբերականի հրապարակումը, որում խոսվում է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի առաջիկա հանդիպման մասին։ «Փաշինյանի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»,- հայտարարել է Բաղդասարյանն՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման։

Middle East Eye-ի հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է, որ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պետք է հանդիպեն Դուբայում այս ամսվա վերջին, քանի որ երկու երկրները շարունակում են «խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունները։

Ահա և տեսանք առաջինն այն պայմանավորվածություններից, որոնք կարող էին ձեռք բերվել հունիսի 19-ին և 20-ին Թուրքիայում։ Հիշեցնենք, որ այդ օրերին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրար հաջորդող հանդիպումներ էր ունեցել Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։

Middle East Eye-ի տեղեկատվության լույսի ներքո այլ կերպ են դիտվում նաև տարածաշրջանի վերջին իրադարձություններն՝ Ադրբեջանի հակառուսական դեմարշը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի ներսում Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունները։

Առաջին հերթին խոսքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խլելու փորձի մասին է, ինչը, ի թիվս իշխող կուսակցության կողմից ՀԱԵ-ի վրա հարձակումների,հանգեցրել է նաև ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը պոտենցիալ արգելելու մասին հայտարարություններին, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարարի հասցեին ուղղված վերջնագրային հայտարարություններին՝ «Հայաստանի ներքին գործերին միջամտելուց» խուսափելու անհրաժեշտության մասին։

Փաշինյանն ու Ալիևն իրենց երկրներում «քարոզչական փուչիկ» են ստեղծում այն մասին, թե իբր ազատագրում են իրենց ժողովուրդներին «ռուսական լծից»՝ չխոսելով այն մասին, որ իրենք ինտեգրվում են Էրդողանի նեոօսմանյան կայսրությանը։ Ու եթե Ալիևի համար այստեղ ավելի քիչ խնդիրներ կան, ապա Հայաստանի համար դա սպառնում է գոյության դադարեցմամբ։ Թուրքիան նույնիսկ չի էլ թաքցնում դա։ Պատահական չէ, որ հենց այս օրերին «İYİ» («Լավ կուսակցություն») ազգայնական կուսակցության նախագահ և Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն երկրի խորհրդարան օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջան անցակետը վերանվանել Թալեաթ փաշայի պատվին։ Էրդողանը չի թաքցնում, թե ինչ են պատրաստվում անել Հայաստանի հետ՝ ռուս սահմանապահներին երկրից դուրս բերելուց հետո։

Ալիևն ու Փաշինյանը Հայաստանի միջով Թուրքիայի համար միջանցք են բացում` դրանով իսկ Իրանին կտրելով եվրոպական շուկաներից, իսկ Ռուսաստանին արգելափակում են հարավից։ ԻԻՀ Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին դեռևս Իսրայելի և ԱՄՆ-ի հետ 12-օրյա պատերազմից առաջ հենց այս ծրագրի մասին էր խոսում։ Հիմա էլ Իրանը թուլացել է պատերազմի հետևանքով, Մոսկվայի՝ Երևանի և Բաքվի վրա ազդեցության լծակները Արցախի անկումից հետո նվազել են, ինչը հնարավորություն է տալիս Ալիևին և Փաշինյանին՝ հակառուսական հիստերիայի սրման ֆոնին, հարված հասցնել Մոսկվայի և Թեհրանի շահերին և միջանցք բացել ՀՀ-ի միջով։

Աշխարհաքաղաքական խաղը, որտեղ «կոնի» վրա է ՌԴ-ի և Իրանի շրջափակումը երկու հայկական պետությունների գնով, մտնում է եզրափակիչ փուլ։

Մտածե՛ք այդ մասին․․․»։