Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ամառն առանց ջրի. Վեոլիայի աշխատանքն ու ջրային ճգնաժամի ուրվականը. «Ուշադրությունից դուրս»

12 Սեպտեմբերի 2025, 21:15

Այս ամառ ծորակը բացելիս երևանցիներից շատերը հոսող ջրի ձայնի փոխարեն լսեցին խողովակից դուրս եկող օդի ձայնը։ «Վեոլիա Ջուր»-ը, կամ ինչ-որ երրորդ կողմ, մեր փոխարեն որոշել էր՝ այդ օրը չենք լողանալու։ «Վեոլիա Ջուր» ընկերության հայտարարությունների դիտարկումով կարելի է արձանագրել, որ այս ամառ ջրամատակարարող կազմակերպությունն ամեն օր ներողամտություն էր հայցում որևէ վարչական շրջանում ապրողներից։

Ըստ փորձագիտական գնահատականների՝ պատճառներից մեկը Հայաստանում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, լայնածավալ շինարարությունն է։ Կառուցապատողն է որոշում՝ որտեղ ինչ կառուցի, քանի հարկանի շենք և ինչ մասշտաբի։ Արդյունքում, ջրամատակարարման բեռն ավելանում է, և համակարգը կոլապսի առաջ է կանգնում։ Օբյեկտիվ հանգամանքներից բացի, փորձագետների գնահատմամբ, ջրամատակարարման խնդիրները պայմանավորված են նաև հենց «Վեոլիա Ջուր» ընկերության պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով։

Թե որ ոլորտում որքան գումար է ծախսվել, հաճախ տվյալներին չի տիրապետում նույնիսկ Ջրային պետական կոմիտեն, քանի որ «Վեոլիա Ջուր»-ը մանրամասն հաշվետվություն չի ներկայացրել այդ կառույցին։ Խմելու ջրի ճնշման պակասից մինչև ջրի պակասորդ, անձրևատարներ, կոյուղագծեր և այլն․ ընկերության աշխատանքի հետ կապված դժգոհությունները միայն ջրամատակարարման ոլորտին չեն առնչվում։

«ԱլֆաՆյուզի» հետ զրույցում մեր բանախոսները շեշտում են, որ Հայաստանում կառավարությունն «ատամներով պահում է» ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ընկերությանը, մինչդեռ եթե նույն Ֆրանսիայում այսքան ջրանջատումներ լինեին, քաղաքացիներն ու կառավարությունը կազմակերպության դեմ այնքան դատական հայց կներկայացնեին, որ այն կսնանկանար։