«Ամբոխները խելագարված». Audiobook
06 Հուլիսի 2024, 14:00
Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը:
Այն մինչ այսօր հայ ժողովրդի սիրված գործերից է ու դպրոցական դասածրագրերի անբաժան մասը: Պոեմը սկսվում է ողջույն-դիմումով՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր պատրաստ են գնալ ինքնազոհության՝ հանուն ազատության։ Չարենցը վստահ էր, որ մարդկության ամբողջ պատմությունը եղել է միայն ճնշման պատմություն։ Հեղափոխական զանգվածները վրեժ էին լուծում այդ պատմության համար։ Իսկ կայարանում և քաղաքում գտնվում է ժողովրդի թշնամին։ Ամբոխների միասնական կամքով և հերոսական ոգեշնչումով ծավալվում է ճակատամարտը երկաթուղային կայարանի ու քաղաքի գրավման համար, որի նկարագրությանն են նվիրված պոեմի 4-16-րդ գլուխները։
«Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված». Հենց այս տողով էլ ավարտվում է Չարենցի գլուխգործոցը:
Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։
Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։