Առանցքային ուղղությունները 2023-ին տուժել են
02 Փետրվարի 2024, 15:17
Տնտեսական ակտիվության ցուցանիշի վերլուծությունը փաստում է. այն հիմնված է առևտրի և ծառայություննեիի վրա։
Այն դեպքում, երբ արդյունաբերության` պատրաստի արտադրանքի արտահանելի, պարենային անվտանգությունն ապահովող ոլորտներում անկումներ են գրանցվում, այն դեպքում, երբ անկումային է գյուղատնտեսությունը, առևտրում նկատված աշխուժությունն ուրախալի չէ, հատկապես, որ դա նաև ի հաշիվ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գործոնով է պայմանավորվում։