Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Արցախն ընկավ․ ո՞րն է լինելու հաջորդ կորուստը

29 Սեպտեմբերի 2023, 09:41

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

2023 թվականի սեպտեմբերի 28-ը իր տեղը կզբաղեցնի հայ ժողովրդի համար այնպիսի սարսափելի և, երբեմն, ամոթալի օրերի շարքում, ինչպիսիք են 1988 թվականի դեկտեմբերի 7-ը, 2018 թվականի մայիսի 8-ը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և նոյեմբերի 9-ը, 2022 թվականի հոկտեմբերի 6-ը։

Սեպտեմբերի 28-ին Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանը փաստաթուղթ է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին։ Մի կողմ թողնենք Շահրամանյանի որոշման իրավական, պատմական և քաղաքական ասպեկտները և նշենք, որ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը վկայում է այն մասին, որ Արցախի անկումը, Արցախում էթնիկ զտումները, ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի ներքո պետականության կազմաքանդումը ճգնաժամի ավարտը չէ, այլ միայն դրա սկիզբն է։ 2018 թվականի մայիսի 8-ին սկսված գործընթացների տրամաբանական ավարտը կարող է լինել «Հայաստանի Հանրապետության լուծարման մասին հրամանագիրը»։

Փաշինյանի քարոզչությունը չի էլ թաքցնում, որ Արցախի անկումից հետո ցնցումները չեն դադարի, և Երևանը շարունակելու է աշխարհաքաղաքական շրջադարձ կատարել՝ Հայաստանից, Ուկրաինայի օրինակով, նոր «հակառուսաստան» ձևավորել, իսկ ավելի կոնկրետ՝ շարունակելու է Ռուսաստանի Դաշնության վտարումը տարածաշրջանի, և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության ամբողջական վերափոխումը:

Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական համագործակցության խզումից հետո (ՀԱՊԿ-ից դուրս գալ, 102-րդ ռազմաբազայի դուրսբերում, ռուս սահմանապահների դուրսբերում) ՀՀ անվտանգության համակարգը կմնա «օդում կախված»։ Այն կմնա «օդում կասեցված» մի իրավիճակում, երբ արևմտյան երկրների՝ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի զորքերի տարածաշրջան ժամանումը պարզապես անհնար է, այդ թվում՝ մեր երկրի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունների պատճառով։ Հայաստանը շրջապատված է Իրանով, Վրաստանով, Թուրքիայով և Ադրբեջանով, այդ երկրներից և ոչ մեկը թույլ չի տա, որ արևմտյան զորքերն իրենց տարածքով տեղափոխվեն Հայաստան։

Կրկին ասենք, որ նման իրավիճակում Հայաստանի անվտանգությունը մնում է «օդում կախված», և շատ առումներով Հայաստանի գոյությունը կախված է լինելու Իրանից։ Այնուամենայնիվ, եթե Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խզումից հետո, մի իրավիճակում, երբ Արևմուտքը չունի Հայաստանի համար անհրաժեշտ ռազմական նյութատեխնիկական ապահովում, լոգիստիկա, պաշտոնական Երևանը վերակողմնորոշի իր արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք, ապա Հայաստանը կկորցնի պաշտոնական Թեհրանի աջակցությունը։

Այս ամենի արդյունքում Բաքուն և Անկարան կուժեղացնեն ճնշումը Երևանի վրա՝ պահանջելով Սյունիքով իրենց համար «միջանցք» ապահովել, ինչը հակասում է Նիկոլ Փաշինյանի քարոզչությանը, որը մի կողմից համոզված էր, որ «Հայաստանի խնդիրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ պայմանավորված են Արցախի գոյության գործոնով և ռուս-հայկական ռազմական համագործակցությամբ», մյուս կողմից՝ նա վստահեցնում էր, որ «Հայաստանով միջանցք չի լինելու»։ Որից հետո Բաքուն և Անկարան կիրականացնեն հերթական ագրեսիան Հայաստանի դեմ և կփորձեն լուծել ոչ միայն «Զանգեզուրի միջանցքի», այլ նաև «Արևմտյան Ադրբեջանի» խնդիրը։

Իհարկե, ինչպես Արցախում հայերի վերջին էթնիկ զտումների դեպքում, «համաշխարհային հանրությունը» «խստորեն կդատապարտի» Ադրբեջանի գործողությունները և «մտահոգություն կարտահայտի» Թուրքիայի կողմից ադրբեջանական ագրեսիայի աջակցության կապակցությամբ, բայց ինչպես եւ հիմա, գործընթացը դատապարտող հայտարարություններից այն կողմ չի գնա:

«Միջանցքի ստեղծումից» և Իրանի հետ Հայաստանի ընդհանուր ցամաքային սահմանի կորստից հետո Հայաստանը կդադարի հետաքրքրել պաշտոնական Թեհրանին, ինչպես նաև աշխարհագրորեն կհայտնվի «թուրք-ադրբեջանական ճիրաններում»։ Որից հետո, միայն ժամանակի հարց կլինի, թե երբ Ադրբեջանը կկրկնի 2023 թ. սեպտեմբերի 19-20-ի ագրեսիան, բայց արդեն հենց Հայաստանի դեմ։ Բուն Հայաստանի բնակիչներին ժամանակ կտրվի տարհանվելու իրենց տներից, և մենք կկրկնենք ոչ միայն ղարաբաղցիների, այլ նաև Քաբուլի բնակիչների ճակատագիրը, որոնք տարհանվել են իրենց պատմական հայրենիքից՝ կառչելով ինքնաթիռի շասսիից:

Չե՞ք հավատում: Ձեզ այս ամենը ֆանտաստի՞կ է թվում։ Իսկ 5 տարի առաջ Հադրութի, Շուշիի, Ստեփանակերտի և Գանձասարի անցումը Ադրբեջանի վերահսկողության տակ ֆանտաստիկ չէ՞ր թվում։

Արցախի անկումով Հայաստանում ճգնաժամը ոչ միայն չի ավարտվելու, այլեւ նոր ձեւեր ու դրսեւորումներ է ստանալու։

Հիմա եթերում