Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Արդյոք Փաշինյանը ճիշտ «աշխարհաքաղաքական ձիու» վրա է խաղադրույք կատարել

14 Դեկտեմբերի 2023, 13:50

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Դեկտեմբերի 12-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնելու է Ուկրաինա։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Գործուղումը կտեւի դեկտեմբերի 12-ից 20-ը։ Գործուղման ընթացքում Սինանյանը նախատեսում է այցելել Օդեսա, Դնեպր, Խարկով և Կիև։ Այնտեղ նա հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների, գործարարների և մշակույթի գործիչների հետ։

Սինանյանի Ուկրաինա գործուղումը միայն մի օղակ է վերջին ամիսների իրադարձությունների շղթայում, որը վկայում է ոչ միայն Հայաստանի իշխանությունների և Ուկրաինայի մերձեցման, այլև Արևմուտքի հակառուսական ցանկացած օրակարգում տեղավորվելու Փաշինյանի պատրաստակամության սադրիչ ցուցադրության մասին։

Իրադարձությունների ի՞նչ շղթայի մասին է խոսքը։ Աննա Հակոբյանի այցը Ուկրաինա և այց Բուչա, Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Զելենսկու հետ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը Մալթայի «Խաղաղության ուկրաինական բանաձևի» խորհրդաժողովին, որը ենթադրում է Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ միջազգային տրիբունալի ստեղծում, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի շփումները Վլադիմիր Զելենսկու հետ Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Մայլիի երդմնակալության ժամանակ, և վերջապես Զարեհ Սինանյանի այցը Ուկրաինա։

Այն, որ Սինանյանին գործուղել են Ուկրաինա, արդեն բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել, ի թիվս այլ բաների, միանգամայն իրավացիորեն նշվել է, որ Սինանյանին հանդիպող բոլոր հայերը ավտոմատ կերպով հայտնվելու են Ռուսաստանի «սև ցուցակում»։ Սակայն սա միայն «այսբերգի գագաթն» է՝ հայ-ուկրաինական «ջերմացումը» շատ ավելի հիմնարար պատճառներ ունի և առաջին հերթին կապված է անձամբ Փաշինյանի քաղաքական ապագայի հետ։

Ելնելով քաղաքական գործընթացների տրամաբանությունից՝ արտահերթ ընտրությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի դեպքում տրամաբանական են թվում, քանի որ երկու դեպքում էլ իրավիճակը ոչ թե պարզապես փոխվել է, այլ որոշակի քաղաքական ցիկլ և քաղաքական նախագիծ է ավարտվել։

Իլհամ Ալիևն ավարտեց ցիկլը (որը սկսվել էր 2018 թվականի ապրիլին, երբ նա չորրորդ անգամ ընտրվեց նախագահի պաշտոնում)՝ լուծելով այն խնդիրը, որով նա գնաց վերջին ընտրությունների. Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքն անցավ պաշտոնական Բաքվի հսկողության տակ։ Բաքուն հիմա քաղաքական նախագիծը թարմացման կարիք ունի։ Եթե նախորդ անգամ «Ալիևի նախագծի հիմքը Ղարաբաղն էր», ապա այժմ նախագծի հիմքը կլինի Հայաստանը», պատահական չէ, որ Ադրբեջանում և Թուրքիայում «Արևմտյան Ադրբեջանի» թեման, այսինքն՝ տարածքային պահանջատիրության թեման Հայաստանի Հանրապետության նկատմամաբ ակտիվորեն ներմուծվում է հասարակական-քաղաքական դիսկուրս։ Հենց այս նախագծի իրականացման ծրագրով է Իլհամ Ալիեւը գնալու ընտրությունների։

Փաշինյանը նույնպես իրականում ավարտեց մեկ քաղաքական նախագիծ, ավարտեց մի ամբողջ քաղաքական ցիկլ՝ 2018 թվականին գալով իշխանության՝ մինչև 2023 թվականի վերջը ամբողջ Արցախը հանձնեց Ադրբեջանի տիրապետության տակ։ Այսպիսով, ավարտվում է մեկ հսկայական և նողկալի քաղաքական նախագիծ:

Հայաստանում վաղուց արմատավորվել է այն միտքը, որ «Արցախից ազատվելով հնարավոր կլինի պոկվել Ռուսաստանի Դաշնությունից», և տրամաբանական է ենթադրել, որ նոր քաղաքական նախագիծը, որով Փաշինյանը կարող է գնալ այս տխրահռչակ արտահերթ ընտրությունների լինի Ռուսաստանի Դաշնությունն ամբողջությամբ դուրս մղելը Հայաստանից։

Այնուամենայնիվ, կա մի նրբերանգ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արևմուտքում ընդունված է յուրաքանչյուր նոր նախագծի համար առանձնացնել նոր անձնավորություններ (նայեք Ուկրաինայի պատմությանը, որը 2004 թվականից փոխարինել է 4 նախագահների, որոնք հիմնականում պահպանում են երկիրը հակառուսական դարձնելու կուրսը (նույնիսկ Վիկտոր Յանուկովիչը) տարբեր գործառույթներ կատարեցին) Փաշինյանը մտավախություն ունի, որ իրեն «դուրս կգրեն» և, հետևաբար, Արևմուտքի և Թուրքիայի համար նա պետք է ինչ-որ կերպ արմատապես տարբերվի մյուս պոտենցիալ թեկնածուներից ՀՀ ղեկավարի պաշտոնաի համար պայքարում։

Ինչպե՞ս կարող է նա դառնալ այդպիսին։ Շատ պարզ է՝ Արևմուտքին և Թուրքիային «վաճառել» ամենապահանջված արտադրանքներից մեկը՝ հակառուսական քաղաքականություն վարելու պատրաստակամությունը, հակառուսական կոալիցիայի մաս դառնալու պատրաստակամությունը։ Իսկ այսօր դրա ամենակարճ ճանապարհը հրապարակային սիրախաղն է Ուկրաինայի հետ: Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը կարող է դառնալ նա, ում վրա կարող են կրկին հույս դնել Արևմուտքը և Թուրքիան, քանի որ նա պատրաստ է մինչև վերջ հասցնել Հայաստանի կազմաքանդման գործընթացը՝ խզելով բոլոր ռազմաքաղաքական և տնտեսական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ ։

Եթե տեսանելի ապագայում ընտրություններ իրականում տեղի ունենան, դա կարող է պայմանավորված լինել նաեւ նրանով, որ, պաշտոնական Երևանի կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունը զբաղված է Ուկրաինայի թեմայով և «ձեռքերը Հայաստան չեն հասնի» (այս տրամաբանությունն էր, որով 2022թ. Փաշինյանը Պրահայում Ղարաբաղը հանձնեց Բաքվին, քանի որ ռուսական զորքերն այդ պահին հեռանում էին Խարկովի մարզից և Խերսոնից):

Բայց այս իրավիճակում մեկ հիմնարար հարց կա՝ արդյոք Փաշինյանը ճիշտ «աշխարհաքաղաքական ձիու» վրա է խաղադրույք կատարել։ Նույնիսկ արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինան մոտ է փլուզմանը, ինչը կհանգեցնի նրան, որ Արևմուտքը կնստի Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների հարցերի շուրջ, ինչի մասին պաշտոնական Մոսկվան հայտարարեց 2021 թվականի դեկտեմբերին, և որը ներառում էր ՆԱՏՕ-ի վերադարձը 1991թ. սահմաններին: Դրան զուգահեռ, ռուսական զորքերը Մարինկայում արդեն տեղադրում են Ռուսաստանի Դաշնության առաջին դրոշները և Կարմիր դրոշը, ինչը նշանակում է, որ այս բնակավայրի և Ավդեևկայի անկումից հետո ռուսական զորքերը դուրս են գալիս օպերատիվ ազատության տարածք։

Նույնիսկ Իլոն Մասկն է հասկանում, որ Ուկրաինան շուտով կարող է կորցնել ոչ միայն Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները, այլև առնվազն Խարկովն ու Օդեսան…
Դրա համար էլ հարց է առաջանում՝ արդյոք Փաշինյանը ճիշտ «աշխարհաքաղաքական ձիու» վրա է խաղադրույք կատարել՞։ Փաշինյանի անձնական ճակատագիրը պետք է քիչ մտահոգի Հայաստանի բնակչությանը, սակայն նրա աշխարհաքաղաքական սխալ հաշվարկները կարող են շատ թանկ արժենալ Հայաստանի բնակիչներին, նույնքան թանկ, որքան Արցախը Ադրբեջանին հանձնելու նրա նպատակաուղղված քաղաքականությունը արժեցավ արցախցիների համար։

Ինչ վերաբերում է ընտրությունների թեմային, ապա արժե ասել, որ շատ բան կախված կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակից, ինչպես նաև Հայաստանի ընդդիմության պատրաստակամությունից՝ «կոնցեպտուալ կռիվ տալու» ներկայիս իշխանությանի դեմ և հասարակությանն առաջարկելու սեփական քաղաքական նախագիծը, որի պիտի տարբերվի Փաշինյանի նախագծից, որը երկիրը տանում է ոչ թե խաղաղության, այլ ամբողջականության կործանման: