Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Արժույթի միջազգային հիմնադրամը ցանկանում է Փաշինյանից ստանալ Հայաստանի տնտեսության կարևորագույն ակտիվները

21 Հունիսի 2024, 12:40

 

(Իրականում ի՞նչի կոչ է անում ԱՄՀ-ն ՀՀ կառավարությանը)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի ընկերներ, Դուք հաստատ լսել եք Burisma-ի ընկերության մասին։ Սա Ուկրաինայում գազ արտադրող ընկերությունների մասնավոր խումբ է։ Ընկերություն, որում 2014 թվականին տնօրենների խորհրդի անդամ էր դարձել Հանթեր Բայդենը՝ ԱՄՆ այն ժամանակվա փոխնախագահ Ջո Բայդենի որդին։

Մի քանի տարի առաջ համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ դեռևս 2016 թվականին Ջո Բայդենը, զբաղեցնելով Միացյալ Նահանգների փոխնախագահի պաշտոնը, կոչ էր արել պաշտոնանկ անել Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին, ով հետաքննություն էր սկսել Burism-ի գործունեության վերաբերյալ։ Հետաքննություն, որը վերաբերում էր նաև կրտսեր Բայդենի գործունեությանը: Արժույթի միջազգային հիմնադրամն այն ժամանակ նույնպես պահանջել էր Ուկրաինայի գլխավոր դատախազի հրաժարականը, այս մասին գրել էր The Wall Street Journal-ը դեռ 2019 թվականին։

Այս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ԱՄՀ-ն անկախ կառույց չէ, այլ սպասարկում է ամերիկյան իշխող դասի շահերը՝ բաղկացած հիմնականում անդրազգային կորպորացիաների ներկայացուցիչներից և նրանց սպասարկող քաղաքական գործիչներից։

Նրանք ցանկանում էին հեռացնել Շոկինին ոչ թե այն պատճառով, որ նա «խանգարում էր Ուկրաինայում ժողովրդավարության զարգացմանը», այլ այն պատճառով, որ նրա գործունեությունը հակասում էր Միացյալ Նահանգների առանձին վերնախավերի և ԱՄՀ-ի նրանց սպասարկող անձնակազմի շահերին:

Եվ այսօր, երբ ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս ՀՀ կառավարությանը վաճառել վերջին տարիներին ստացված խոշոր ընկերությունների բաժնետոմսերը (պետությունը ներկայումս բաժնետոմսեր ունի այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Ամուլսարի հանքը (Լիդիան Արմենիա ընկերություն) և «Վիվա-ՄՏՍ» բջջային օպերատորը), դա պայմանավորված է ոչ թե կառավարությանն իր գործառույթների կատարման հարցում օգնելու ցանկությամբ, այլ նրանով, որ ակնհայտ է՝ այս ընկերությունների բաժնետոմսերի գնորդներ կան։ Ընդ որում, ակնհայտ է, որ այդ գնորդները ԲՐԻԿՍ-ից կամ ԵԱՏՄ-ից չեն։

Մենք միշտ պետք է փորձենք ճիշտ ըմբռնել մեր արևմտյան գործընկերների քննադատությունն ու առաջարկները. երբ նրանք հունիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցածից հետո Վահե Ղազարյանին քննադատում են լուսաձայնային նռնակներ օգտագործելու համար, դա անում են ոչ թե ցուցարարների հանդեպ սիրուց դրդված, այլ՝ ելնելով նրանից, որ մեր արևմտյան ընկերները (հատկապես «կոլեկտիվ Սորոսը» Հայաստանում) վաղուց են ցանկանում ստանալ ՆԳՆ ղեկավարի պաշտոնը, և հունիսի 12-ի դեպքերը լավ առիթ են նախարարին քննադատելու համար։ Համոզված եղեք, եթե հունիսի 12-ին ՆԳՆ ղեկավարը «Սորոսի քաղաքացիական հասարակության բնից» դուրս եկած մարդ լիներ, ապա ոչ թե 10 կամ 20, այլ 200/300 լուսաձայնային նռնակները «կիջնեին ցուցարարների գլխին»։

Եվ երբ ԱՄՀ-ն ասում է, որ «Որոշ մասնավոր ընկերությունների բաժնետոմսերը չեն օգնում ՀՀ կառավարությանը որևէ պարտավորություն կատարելիս», դա չի նշանակում, որ Արժույթի միջազգային հիմնադրամի «քեռիներն ու մորաքույրները» մտահոգված են կառավարության արդյունավետությամբ։ Փաշինյանին միայն ազդանշան են տալիս, որ ժամանակն է այդ ընկերությունների բաժնետոմսերը վաճառել նրանց, ում մատնանշում է ԱՄՀ-ն։

Չէ՞ որ նույնիսկ այնտեղ են հասկանում, որ Փաշինյանի իշխանությունը հավերժ չէ, և եթե Հայաստանը շարունակի գոյություն ունենալ Նիկոլից հետո, ապա լավ կլինի, որ իրենք ձեռք բերեն տնտեսական ակտիվների առավելագույն ծավալը։ Ի՞նչ եք կարծում, ինքնիշխանության մասին «աջ ու ձախ գոռացող» Փաշինյանը ճիշտ կհասկանա ԱՄՀ-ի ուղերձը։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում