Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Արսեն Ջուլֆալաքյան․ Կոտրելով կարծրատիպերը՝ Աշխարհի չեմպիոնից մինչև գիտության թեկնածու․«Ալֆա զրուցակից»

12 Մայիսի 2026, 22:00

«Ալֆա զրուցակից» փոդքասթի շրջանակում Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը զրուցել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Ջուլֆալաքյանի հետ։

Զրույցը մեկնարկել է գիտական կոչումների համատարած արժեզրկման թեմայով. ինչպե՞ս պատահեց, որ բոլոր թեկնածուները հանկարծ դարձան դոկտորներ, և ի՞նչ վտանգներ է սա պարունակում երկրի ապագայի համար:

Արսենն անկեղծորեն պատմել է իր մասնագիտական ընտրության բարդ ու հետաքրքիր ուղու մասին՝ հիշելով, թե ինչու մի օր որոշեց դաշնամուրի պարապմունքները փոխարինել ըմբշամարտով: Նա վերհիշել է այն բեկումնային պահը, երբ հասկացավ, որ ինքն այլևս ոչ թե պարզապես Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալաքյանի որդին է, այլ կայացած ու ինքնուրույն անհատ: Անդրադարձ է կատարվել նաև «գերազանցիկի» բարդույթին և այն դժվարություններին, որոնք առաջանում են, երբ փորձում ես լավագույնը լինել թե՛ սպորտում, թե՛ ուսման մեջ: Արսենը կիսվել է նաև իր փորձով, թե ինչպես հաջողվեց կոտրել «մկանուտ, բայց ոչ ինտելեկտուալ» մարզիկի կարծրատիպը՝ հաստատվելով պատմագիտության ոլորտում:

Հաղորդման առանցքային թեմաներից էր քաղաքականությունը: Ջուլֆալաքյանը պարզաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դրդապատճառները հենց այն ժամանակ, երբ իշխանության վարկանիշն ամենաբարձրն էր: Նա խոսել է իր նկատմամբ եղած ճնշումների և այն մասին, թե ինչպես նախախնամությունը փրկեց իրեն «թրքացող նավից»:

Անդրադառնալով երկրի կառավարմանը՝ զրուցակիցները քննարկել են՝ արդյո՞ք այսօր Հայաստանում տգետների իշխանություն է, և գործող ոճը ապիկարությո՞ւն է, թե՞ գիտակցված դավաճանություն ու թշնամություն: Որպես աշխարհի 65 երկրում եղած մարդ՝ Արսենը ներկայացրել է Սփյուռքի ընկալումները երկրի ներքին վիճակի մասին և պատասխանել հարցին՝ արդյո՞ք հայ ազգը հոգնել է հայ լինելուց:

Զրույցի վերջում հնչել են կոշտ ու սուր հարցադրումներ․ կարո՞ղ է երկիրը ղեկավարել մեկը, ով չի կարողանում կառավարել սեփական ընտանիքը, և ի՞նչ կընտրեր փոքրիկ Արսենը, եթե հնարավորություն ունենար կյանքի ուղին նորից անցնելու: