Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Արյուն կթափվե՞ր Երևանում, եթե չլիներ Փաշինյանի իշխանության քաղաքական աջակցությունը ԱՄՆ-ից

14 Հունիսի 2024, 12:23

 

(Արյունը քիչ է, հիմա էլ նոր պատճառ է հորինվել ՀԱՊԿ-ից դուրս գալը հիմնավորելու համար)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ հունիսի 13-ի առավոտվա դրությամբ բուժհաստատություններ է տեղափոխվել / դիմել 101 մարդ՝ բուժօգնություն ստանալու համար։ Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով բոլոր տուժածները տեղափոխվել են բուժհաստատություններ։ Դրանց թվում են ինչպես բողոքի ակցիայի մասնակիցներն, այնպես էլ ոստիկաններն ու լրագրողները: Մի կողմ թողնենք, որ այնպիսի «հեղինակավոր կազմակերպություններ», ինչպիսիք են Human Rights Watch-ը կամ Amnesty International-ը, կամ «մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկները», Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանատները և այլն մինչ այժմ ձայն չեն հանել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ, ու անդրադառնանք Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հետ անմիջականորեն առնչվող 2 խնդրի.

1. Ցուցարարներին ուժով ցրելու փորձ կլինե՞ր, եթե նախօրեին Երևան չայցելեր «ամերիկյան դեսանտ»՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորությամբ, ով Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «ԱՄՆ վարչակազմը կշարունակի աջակցել Հայաստանի կառավարությանը»,

2. Հայաստանի անվտանգության համակարգի լուծարման գործընթացը կտեղափոխվե՞ր նոր փուլ, ինչը դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, թե ինքը Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաև ավելի հստակ մատնանշեց երկիրը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ցանկությունը, եթե նույն «ամերիկյան դեսանտը», միգուցե, անձնական անվտանգության երաշխիքներ չտար ՀՀ-ում իշխող խմբի ներկայացուցիչ անձանց։

Իհարկե, իշխանությունները ամսի 12-ին կատարվածի համար մեղադրելու են Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու այլոց: Ավելին, Փաշինյանի իշխանությանն անմիջականորեն սպասարկող տեղեկատվական ռեսուրսները մի քանի օր է, ինչ սպառնում են Կաթողիկոսին, ինչպես նաև «ալիբի է ստեղծում» իշխանության համար իրավիճակի սրման և հնարավոր նոր բախումների արդյունքում զոհեր հայտնվելու դեպքում՝ հայտարարելով, որ «Կաթողիկոսն ու Բագրատ Գալստանյանն իբր սադրանքներ են նախապատրաստում, որոնց արդյունքում կարող են լինել զոհեր»:

Իհարկե, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, «օրվա կուրսով» կարող է հայտարարել, որ Երևանը տեսականորեն կարող է փոխել իր վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, եթե, օրինակ, Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության կամ այնպիսի խոսքեր ասի, որոնք Հայաստանի ժողովրդի համար կլինեն ընդունելի, որից կարող ենք տրամաբանական եզրակացություն անել, ու Փաշինյանը փաստորեն, ՀԱՊԿ-ի նկատմամբ իր իսկ պահանջները կարող է մոռանա՝ «Հայաստանում նշել Կազմակերպության պատասխանատվության հստակ գոտին», ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը պարզապես պատճառ է փնտրում աշխարհաքաղաքական շրջադարձի, Հայաստանի անվտանգության համակարգի լուծարման համար, ինչը հնարավորություն է բացում Բաքվի և Անկարայի համար ռազմական գործողություններ իրականացնելու Հայաստանի Հանրապետության դեմ: Ինչպես և սպասվում էր, Փաշինյանին իրականում չի անհանգստացրել «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում»…

Ի դեպ, Փաշինյանը «ճնշված է Լուկաշենկոյի»՝ Շուշիում արած հայտարարություններից, բայց արդյոք նա «ճնշված» չէ երեկվա իր այն հայտարարությունից, որ «դեռ 2018 թվականին պետք է հայտարարեր, որ Արցախը Ադրբեջանի մաս է»։ Նա չի կարծո՞ւմ, որ այս հայտարարությունն առնվազն կարելի է մեկնաբանել այնպես, որ 2018 թվականից ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի ղեկավարը, երկիր որի անվանումը սկսվում է «Հ»-ով և վերջանում է «այաստան»-ով, իրապես նախապատրաստում էր Ղարաբաղ անկումը:

Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ աշխարհաքաղաքական շրջադարձի արագացումը, ՀՀ անվտանգության համակարգի քայքայման արագացումը և Երևանում թափված արյունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Օ’Բրայենի մակարդակով աջակցություն հայտնեց Փաշինյանին։ Այդ իսկ պատճառով հարցն օրինաչափ է՝ արյուն կթափվե՞ր Երևանում, եթե չլիներ Փաշինյանի կառավարության քաղաքական աջակցությունը ԱՄՆ-ից:

Մտածե՛ք այդ մասին…»։