Այսօրվա գործողություններով խնդիրներ են ստեղծում ապագայի համար
24 Հունվարի 2025, 18:30
2025 թվականի՝ տնտեսական առումով բարդ տարվա պատճառներից մեկը պետական բյուջեի վրա ծանրացած բեռն է՝ ի դեմս պարտքային պարտավորությունների սպասարկման:
Թեև այդ հանգամանքին, պարտքը շարունակաբար ավելանում է, տարվա առաջին ամսվա ընթացքում արդեն իսկ վերցրել ենք արտաքին վարկեր:
Պատկերում ներկայացված վարկերի վերաբերյալ ինֆոմացիայի մասին պետք է նշենք, որ, իհարկե, բոլորը ծրագրային վարկեր են: Այդտեղ արդյունավետ կիրառության խնդիրն առանձին հարց է, սակայն պետական բյուջեի վրա ծանրացած բեռի տեսանկյունից, սրանք բոլորը լրացուցիչ խնդիր են:
Ի դեպ, մենք արդեն այս տարի՝ 2025-ին վարկի սպասարկման լուրջ ծավալներ ունենք՝ մոտ 2,3 մլրդ դոլարի, պետական պարտքի տոկոսագումարների և մայր գումարների մարումների մասով:
Վերջին տարիներին ավելացել է նաև պարտքի միջին կշռված տոկոսադրույքը, կամ պարզ լեզվով ասած՝ մեզ ավելի թանկ փողեր են տալիս:
Խոսեցինք այս տարվա՝ պետական պարտքի սպասարկման բեռի մասին, առաջիկայում այդ մասով ծանր տարիներ են լինելու, ինչը խոսում է այն մասին, որ խիստ խնդրահարույց է ոչ միայն քաղաքացու այսօրվա կենցաղը, այլև՝ ապագայի: