Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Այսօրվա իշխանությունն ինքնին ռիսկ է պետության ու տնտեսության համար․ Alpha Economics

14 Հունիսի 2024, 19:54

ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական փոքր քայլով նվազեցումն է արել՝ հիմնավորելով դա տնտեսական աճի խնդրահարույց հեռանկարով, արտաքին անորոշությունների և ներքին պահանջարկի հետ կապված ռիսկերով։ Այս մասին Alpha Economics-ի իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը։

Հարկ է նշել, որ ի թիվս այլ բաների, այս իշխանությունն ինքնին վտանգ է ներկայացնում պետության և տնտեսության համար։ Կառավարման առաջին իսկ օրվանից մեր երկիրը գտնվում է անորոշության և ցնցումների մեջ, իսկ իշխանությունը, հանուն իր աթոռի պահպանման, պատրաստ է ամեն ինչի, այդ թվում ՝ սեփական հանրությանը խոսքով և գործով ահաբեկելու։