Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Բաքվի 9 պահանջը Հայաստանին

12 Դեկտեմբերի 2024, 11:00

(Ինչո՞ւ է Փաշինյանի թիմը թաքցնում այս ճշմարտությունը ՀՀ քաղաքացիներից)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Բաքուն և Անկարան «բռնել են Նիկոլ Փաշինյանի կառավարության վախը» և չեն պատրաստվում թուլացնել իրենց ճնշումը: Անցած մի քանի օրվա ընթացքում և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մի շարք հայտարարություններ է արել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Այսպես, այսօր հայ-ադրբեջանական հարցի վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջնական փուլը սկսվել է, ասել է Ֆիդանը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ժողովում: «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում: Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։

Նախ, մենք կրկին գործ ունենք հասկացությունների փոխարինման հետ՝ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները երկկողմանի չեն, այլ եռակողմ՝ Անկարան եղել է և շարունակում է մնալ Բաքվի թիկունքում։ Երկրորդ, պրակտիկան ցույց է տալիս, որ 2018 թվականից Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունն ընտրել է հետևյալ ռազմավարությունը՝ պահանջներ հնչեցնել Հայաստանի վերաբերյալ, հասնել այդ պահանջների իրականացմանը տարբեր ձևերով (պատերազմ, շանտաժ, անեքսիա և այլն) և սա անվանել «առաջընթաց» բանակցություններում»:

Կարելի է ենթադրել, որ հիմա էլ, խոսելով «հույսի շողի» մասին, Անկարան պարզապես ազդարարում է, որ Երևանից ակնկալվում է մի շարք պահանջների իրականացում։ Թեև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասում է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են՝ պատրանք ստեղծելով, որ կողմերն իբր մոտ են արդար խաղաղությանը։ Բայց արդյոք սա ճի՞շտ է։ Արդյոք մենք մոտ ենք խաղաղությանը, ու միայն 2 հարցում կողմերը փոխըմբռնում չունեն։ Իսկ եթե վերլուծենք ադրբեջանցի պաշտոնյաների և Ալիևի ռեժիմի հետ փոխկապակցված անձանց հայտարարությունները, ապա կարելի է արձանագրել, որ Բաքվի պահանջներն առնվազն 9-ն են․

1. Հայաստանի կողմից Ադրբեջանի վերահսկողությանը տալ «Զանգեզուրի միջանցքը»՝ հաղորդակցությունների կառուցմամբ, որոնք կօգտագործվեն ադրբեջանական և թուրքական կողմերի կողմից ՀՀ բյուջեի հաշվին,

2. Տասնյակ հազարավոր ադրբեջանցիների «վերաբնակեցում» Հայաստանում,

3. Փոփոխություններ ՀՀ Սահմանադրության մեջ,

4. Հայկական բանակի ապառազմականացում,

5. Ռուսական զորքերի դուրսբերում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից, ինչպես նաև 102 ռազմաբազայի դուրսբերում,

6. ԵՄ դիտորդների դուրսբերում հայ-ադրբեջանական սահմանից,

7. Հռոմի ստատուտը վավերացնելու որոշման չեղարկում,

8. ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում,

9. Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հայցերի վերացում:

Բայց ի վերջո ի՞նչ է ստանում Հայաստանը։ Եթե վերլուծենք Ադրբեջանի հայտարարությունները, ապա ակնհայտ է, որ Բաքուն ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի հիմք համարում է 2021 թվականին ադրբեջանցիների կողմից արված պայմանագրի 5 կետերի առաջարկները։ Առաջարկներ, որոնք ներառում էին «երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող» տնտեսական նախագծերի իրականացման մասին կետ:

Այստեղ հարց է առաջանում՝ Հայաստանի Հանրապետության ո՞ր տնտեսական շահը կարող է պաշտպանվել, եթե կատարվեն Բաքվի կողմից սահմանված 9 նախապայմանները։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը ծրագրեր իրականացնել, որոնց շրջանակներում երկիրը հարկեր է հավաքելու մի տարածքում իրականացվող տնտեսական գործունեությունից, որի իշխանությունները չեն կարողանում ապահովել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Մտածե՛ք այդ մասին…»։