Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ | 2024. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

17 Փետրվարի 2024, 22:00

«Հայաստանի քաղաքական ուժերը մեծ անելիք ունեն, իրենք պետք է կարողանան հանրությանը հասկացնել, որ եթե իրենք դեմ են քվեարկում սահմանադրական փոփոխություններին, ապա քաղաքական ճգնաժամ է առաջանում»:

Ի՞նչ զարգացումներ կլինեն 2024-ին Արցախի շուրջ, հնարավո՞ր է արդյոք հայերի վերադարձն իրենց ծննդավայր, ո՞ր ուղղությամբ է գնում Հայաստանը, կկնքվի՞ արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, ի՞նչ փոփոխություններ կլինեն աշխարհում եւ ինչպիսի՞ն է լինելու նոր աշխարհակարգը:

Այս եւ այլ հարցերի մասին Alpha News-ը «2024. ի՞նչ է լինելու» հաղորդաշարի շրջանակում զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի հետ:

Նրա խոսքով՝ հայերի՝ Արցախ վերադառնալու hնարավորությունը կախված է, թե ով կբանակցի Ռուսաստանի հետ:

«Արդյոք Հայաստանի իշխանություններին Ռուսաստանում ընկալում են որպես այնպիսի ուժ, ում հետ կարելի է համաձայնության գալ: Ես ոչ միայն այս իշխանության մասին եմ խոսում, այլեւ եթե պատկերացնենք, որ իշխանափոխություն է լինում, ապա պետք է հասկանալ, թե մեզ ինչ որակի իշխանություն է պետք, որպեսզի նաեւ Ռուսաստանի կողմից ընկալվի որպես վստահելի գործընկեր, որը թույլ կտա ե՛ւ մեր սահմաններին որոշակի կայունություն ապահովել, ե՛ւ արցախահայության համար ապահովել հնարավորություն՝ վերադառնալու պատմական հայրենիք»,- ասաց Մաթեւոսյանը:

Եթե Հայաստանում այս տարի սահմանադրական փոփոխություններ լինեն, ինչի անհրաժեշտության մասին հայտարարել է վարչապետը, ապա քաղաքագետի խոսքով՝ սահմանադրական հանրաքվեն պետք է Նիկոլ Փաշինյանի դեմ անվստահության հանրաքվեի վերածել:

«Հայաստանի քաղաքական ուժերը մեծ անելիք ունեն. իրենք պետք է կարողանան հանրությանը հասկացնել, որ եթե իրենք դեմ են քվեարկում սահմանադրական փոփոխություններին, ապա քաղաքական ճգնաժամ է առաջանում, ինչը լուծելու համար տարբեր եղանակներ կան, սկսած՝ իմպիչմենտից եւ վերջացրած՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Փաշինյանը, փաստացի, այս գործընթացով ընդդիմադիրների համար փոփոխությունների շանս է ստեղծում եւ փողոցային պայքարը կարող է լինել այդ գործիքներից մեկը»,- նշեց Մաթեւոսյանը:

Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում եւ Եվրամիությունում այս տարի նախատեսված ընտրություններից հետո նրա խոսքով՝ էլիտաների փոփոխություն է լինելու: Միացյալ Նահանգներում օրինակ՝ գլոբալ փոփոխություններ են սպասվում, եթե վերընտրվի հանրապետական Դոնալդ Թրամփը:

«Իմ համոզմամբ՝ ԱՄՆ-ն հրաժարվելու է համաշխարհային ժանդարմի կարգավիճակից, կենտրոնանալու է իր տնտեսության վերափոխման եւ արդյունաբերական համալիրի վերակառուցման վրա: Ենթակառուցվածքների հետ կապված Միացյալ Նահանգներում ոչ պակաս խնդիրներ կան, քան Ռուսաստանում: Եվ Թրամփի ծրագիրը հենց այդ ենթակառուցվածքները փոփոխելու վերաբերյալ է»,- ասաց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում