Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Չպատմված պատմություն». Ծովակալ Իսակով. Կյանքի և մահվան միջև

18 Մայիսի 2025, 14:06

Alpha Media House-ը «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և «Անիվ» հիմնադրամի հետ համատեղ շարունակում է «Չպատմված պատմություն» պատմական փոդքասթի շարքն այն նշանավոր հայերի մասին, որոնց սխրանքներն ու ճակատագրերն անջնջելի հետք են թողել պատմության մեջ: Նախագիծը հիմնված է ստուգված պատմական տվյալների վրա, ներառյալ արխիվային աղբյուրները, հուշագրությունները և հերոսների հիշողությունները։ «Չպատմված պատմություն» շարքի երկրորդ թողարկումը մի մարդու մասին է, որի համար ոտքի կորուստը չդարձավ խոչընդոտ հայրենիքին ծառայելու համար: Ծովակալ Հովհաննես Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) քաջությունն ու ոգու ուժը հիացրել են ոչ միայն ծառայակիցներին, այլև երկրի բարձրագույն ղեկավարությանը: Դուք կիմանաք 1942 թվականի ամառվա դրամատիկ իրադարձությունների մասին, երբ խորհրդային զորքերը պաշտպանում էին Կովկասը, իսկ առաջնագծում հայտնվում է Իսակովը։ Ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին Տուապսեի մոտ։ Ինչպե՞ս էին ԽՍՀՄ լավագույն բժիշկները երկու ամիս պայքարում ծովակալի կյանքի համար: Եվ ինչպե՞ս վիրավոր ծովակալը շարունակեց ղեկավարել նավատորմը՝ չնայած ոտքի կորստին: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «ԱՆԻՎ» հայագիտական ուսումնասիրությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գիտաշխատող և «Ծովակալ Իսակով» գրքի հեղինակներից մեկը՝ Անդրեյ Մաքսիմչիկը, Քրիսիտինա Երմակի հետ զրուցում է Հովհաննես Իսակովի կենսագրության անհայտ էջերի և ճակատագրական դրվագների մասին: