Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Դենիս Դվորնիկով․ հայկական արմատների, արարելու և աշխատանքի իմաստի մասին․ «Ալֆա զրուցակից»

11 Հոկտեմբերի 2026, 14:00

«Ալֆա զրուցակից» փոդքասթի եթերում Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանի հետ զրույցում Վոլոգդայի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դենիս Դվորնիկովը պատմել է իր արմատների, կյանքի ընտրության և անսասան արժեքների մասին։

Զրույցի առաջին իսկ րոպեներից Դվորնիկովը մտովի վերադառնում է Արցախ՝ պատմելով պապի մասին, որը ռազմական բժիշկ էր և դեռևս 1930-ականներին մեկնել էր Հադրութ՝ ծանր պայմաններում ժանտախտի համաճարակի դեմ պայքարելու համար։

Տասնամյակներ անց Դվորնիկովն ինքը կգնա պապի հետքերով։

«Հուզիչ էր․ ես մտա թանգարան և վախենում էի, որ պապիս լուսանկարն այնտեղ չի լինի, բայց այն կար»,- պատմում է նա։

Նրա համար հայկական ավանդույթների հետ կապը պարզապես խոսքեր չեն, այլ հայրենի տան զգացողություն։ «Ես զգացի այդ հիմնավորությունն ու հազարամյա տրամաբանությունը, որոնք արտահայտված են հայկական տուֆի և կենցաղի մեջ»,- նշում է Դվորնիկովը։

Թվում է՝ ընտանեկան նման պատմության դեպքում նրա մասնագիտական ուղին կանխորոշված էր։ Չէ՞ որ, նրա խոսքով, պապը «իր առաջին վիրահատությունն արել է վեց տարեկանում»։

Սակայն Դենիսն անկեղծորեն խոստովանում է, թե ինչու խախտեց ընտանեկան ավանդույթը և ընտրեց իրավաբանությունը։

«Երբեմն ափսոսում եմ դրա համար․ ինձնից լավ բժիշկ կարող էր ստացվել։ Բայց պատանեկան մեծամտությունն իր դերն ունեցավ»,- ասում է նա՝ ժպիտով հավելելով, որ երիտասարդ տարիներին «գլխում միայն թմբուկներ էին», իսկ իրավաբանությունը թվում էր այն ոլորտը, որն իրեն ամենաքիչը կշեղեր երաժշտությունից։

Կյանքի այս ոչ սովորական ուղին, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի բազմազգ միջավայրում ստացած կրթությունն ու աշխարհն ուսումնասիրելու սերը ձևավորել են նրա քննադատական հայացքը ժամանակակից իրականության նկատմամբ․ «Գլոբուսն այն զգացողությունն էր տալիս, որ սահմաններ չկան»։

Դվորնիկովը խորությամբ անդրադառնում է դասական և ժամանակակից արժեքների բախմանը՝ նշելով, որ այսօրվա արևմտյան աշխարհը վերածվել է «համաշխարհային մրջնանոցի», որտեղ իշխում է «վերազգային կապիտալը, որը թքած ունի սովորական մարդկանց վրա»։

Այնուամենայնիվ, նրա ուղին գիտակցված ընտրություն է՝ հօգուտ պատմական հիշողության պահպանման և իսկական մշակույթին հավատարիմ մնալու։

«Ռուսաստանը Չայկովսկու, Չեխովի, Դոստոևսկու երկիրն է։ Մենք եվրոպական մշակույթի լիիրավ բաժնետերերն ենք։

Եվ հրաժարվել Եվրոպայից՝ նշանակում է հրաժարվել ծիածանից միայն այն պատճառով, որ մեկ ուրիշն է այն օգտագործում»,- եզրափակում է Դվորնիկովը։