Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Դեպի Հայաստան ավելի քիչ գումար է փոխանցվում

02 Մայիսի 2025, 18:00

Պաշտոնական վիճակագրությունն արդեն տևական ժամանակ է՝ ֆիքսում է. ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվող դրամական հոսքերը կրճատվել են: Այդ միտումը շարունակական է նաև 2025թ. մարտի և եռամսյակային կտրվածքներով (2025թ. հունվար-մարտ):

2025թ. մարտին ներհոսքը նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ կրճատվել է 17,036 մլն դոլարով: Արտահոսքը, հակառակը, ավելացել է  (+51, 5 մլն դոլար), ինչի արդյունքում կրճատվել է զուտ ներհոսքը՝ 68,5 մլն դոլարով: Կրճատվել է նաև զուտ ներհոսքի այս տարվա առաջին եռամսյակի հանրագումարը նախորդ տարվա առաջին եռմասյակի հետ համեմատած՝  1,9 անգամով:

Միաժամանակ, դրամական փոխանցումների հիմնական ուղղությունները գրեթե անփոփոխ են մնացել: Այսպես, ամենաշատը գումար Հայաստան փոխանցվում է ՌԴ-ից (250,9 մլն դոլար): Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ զգալի տարբերությամբ (65,2 մլն դոլար):

Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա առաջատարը Շվեյցարիան է:

Դրամական հոսքերի կրճատման պատճառներից կարող են լինել արտաքին գործոնների չեղարկումը՝ պայմանվորված ռուս-ուկրաինական պատերազմով, տնտեսության ու տնտեսական քաղաքականության նկատմամբ անվստահության հավանականությունն ու, չի բացառվում, իշխանությունների հակառուսական տրամադրությունները:

Ցանկացած դեպքում այն, որ ավելի քիչ գումար է մտնում Հայաստան, տնտեսության համար բացասական ազդակ է: