Եթե թուրքի հետ խոսում ես, փայտը ձեռքիդ պիտի պահես. «Ժողովուրդն է խոսում»
14 Հունիսի 2025, 11:20
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
«Թուրքը մնում է թուրք: Եթե նրանք հային չեն սիրել, մենք ինչի պետք է նրանց սիրենք: Եթե թուրքի հետ խոսում ես, փայտը ձեռքիդ պիտի պահես»,-ասում են հարցախույզի մասնակիցները՝ բացառելով Թուրքիայի հետ բարեկամության հնարավորությունը։
Մեկ այլ քաղաքացի նշում է․ «Ոչ մի հայ չի հավատում հայ-թուրքական բարեկամությանը։ Ու առաջին հերթին հենց թուրքերը չեն ուզում։ Դրա համար էլ չեմ հավատում»
Քաղաքացիներից մեկի խոսքով էլ՝ հնարավոր չէ մոռանալ Ցեղասպանությունը, ու բարեկամանալ թշնամու հետ։ «Նրանք պատճառ դարձան, որ հայ ժողովուրդը մազապուրծ եղած ցրվի աշխարհով մեկ»։
Խոսելով Հայաստանի եվրաինտեգրման մասին՝ քաղաքացիներից մեկը նշում է․ «Եվրոպա կարող ես գնալ հանգստանալ ու գալ, բայց նրանց մեջ ապրել հնարավոր չէ։ Մենք մեր ուղին ունենք, մեր մտածելակերպը, դրվածքը, այնպես որ պետք չէ Եվրոպա մտնել»։