Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Էթնիկ կոդ». Արամ Բեքերյան

04 Մայիսի 2024, 14:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

«Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը 2024 թվականի «Տիպար ՀՄԸՄ-ական» տիտղոսին արժանացած ոսկերիչ, հասարակական գործիչ Արամ Բեքերյանն է:

Նա պատմում է, որ ոսկերչական արվեստի հմտությունները սովորել է հորից, որը Հալեպում ճանաչված ոսկերիչ էր։

«Հայրս ազգասեր մարդ էր: Նա եղել է գաղափարական կուսակցական, իսկ մայրս Հայ օգնության միության անդամ էր: Նրանք մեզ փոխանցել են իրենց գիտելիքները, ազգային արժեքները։ Ուրախ եմ, որ հայ եմ, ինձ համար հայ լինելը կյանք է»,- ասել է Արամ Բեքերյանը:

Նրա խոսքով՝ ծնողներն իրեն և եղբորը հայրենասեր են դաստիարակել։

«Դաստիարակությունս, անշուշտ, ազգային էր։ Պետք չէ տարին մեկ անգամ՝ Ապրիլի 24-ին միայն քեզ հայ զգալ, մասնակցել ցույցերի, այդպես հայ չեն դառնում»,- ընդգծել է Արամ Բեքերյանը: