Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Էթնիկ կոդ». Հայկ Կազազյան

11 Փետրվարի 2024, 17:15

Ի՞նչն է օգնում հայերիս` ուր էլ որ ապրենք՝ սիրված և պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդի» հերթական թողարկման հերոսը հայ ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանն է:

«Ես սովորաբար ջութակը համեմատում եմ կանանց հետ։ Երբ ինձ հարցնում են, թե ինչով է տարբերվում Ստրադիվարիուսի ջութակը մնացած ջութակներից, ես միշտ ասում եմ՝ որքան լավն է ջութակը, այնքան քմահաճ է», — նշում է երաժիշտը։

Նրա խոսքով՝ Ստրադիվարիուսի շատ գործիքներ բավականին քմահաճ են, նրանց չի կարելի «ճնշել», այլապես նա այլ կերպ կպատասխանի՝ սխալ կպատասխանի, լավ չի հնչի։

«Եթե նրբորեն շոշափեք, այն լավ կհնչի: Դա իսկապես այդպես է: Այս համեմատությունը բավականին զվարճալի է թվում, բայց այդպես է գործում: Իսկ ժամանակակից էժան ջութակները ամենաորակյալը չեն, սովորաբար հնչում են բավականին բարձր, բայց կոպիտ։ Նրանց վրա հեշտ է նվագել, վերցնում ես հարվածում, և ձայնը հնչում է: Ահա, խնդրեմ, կատարյալ համեմատություն կնոջ հետ», — հավելել է Alpha News-ի զրուցակիցը։