Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

«Էթնիկ կոդ». Հովհաննես Դիլանյան

16 Հունիսի 2024, 14:00

Ի՞նչն է օգնում մեզ՝ հայերիս, որտեղ էլ որ ապրենք, սիրված եւ պահանջված լինել, հասնել հաջողության, պահպանել ազգային ու ընտանեկան արժեքները։

Alpha News-ի «Էթնիկ կոդ»-ի հերթական թողարկման հերոսը ռուսաստանաբնակ վիրաբույժ, ուռուցքաբան, ուրոլոգ, «Դիլանյան» կլինիկայի հիմնադիր Հովհաննես Դիլանյանն է:

Նա 14 տարեկանում է ընտանիքի հետ տեղափոխվել Մոսկվա, ստացել մասնագիտական կրթություն, աշխատել պետական հիվանդանոցներում, ապա տարիներ անց հիմնել սեփական բժշկական կենտրոնը:

«Ծանր 90-ականներն էին, Մոսկվա գնալը ռիսկային ու վտանգավոր էր, բայց ամենակարեւորը առաջ գնալն ու սովորելն էր: Ես ինձ երբեք այլ մասնագետ չեմ պատկերացրել: Փոքր տարիքից գիտեի, որ բժիշկ եմ դառնալու: Չեմ հիշում ինչ-որ ժամանակ, որ ես պատկերացնեմ իմ ապագան առանց սպիտակ խալաթի: Ինձ համար մեծ նշանակություն ուներ, թե ես որտեղ կընդունվեմ: Առաջին փորձից ինձ չհաջողվեց ընդունվել Մոսկվայի բժշկական ակադեմիա, բայց հաջորդ տարի ես բարձր գնահատականներով ընդունվեցի ու սովորեցի: Oրդինատուրան ավարտելուց հետո որոշեցի վերադառնալ Երեւան, մի տարի աշխատեցի իմ ամենամեծ ուսուցչի՝ ուրոլոգ Աշոտ Ծատուրյանի մոտ: Հետագա գործունեության մեջ ես առաջնորդվել եմ նրա հետ աշխատած այդ մեկ տարով: Եղել եմ նաեւ Եվրոպայում, մասնակցել տարբեր կոնֆերանսների: Եվ եկավ մի պահ, երբ ես ցանկացա ունենալ իմ կաբինետը, որտեղ կտիրեին իմ պայմաններն ու ես առանց շտապելու կընդունեի բուժառուներին ու նրանց ժամանակ կտրամադրեի: Հենց այդպես էլ Մոսկվայում հիմնադրեցի «Դիլանյան» կլինիկան»,- ասում է Հովհաննես Դիլանյանը:

Ապրելով տարբեր ազգերի մեջ, ծանոթանալով նրանց նիստուկացին ու սովորույթներին, Հովհաննես Դիլանյանը փորձել ու ձգտել է չհեռանալ հայկական ավանդույթներից: Հայ բժիշկն անկեղծանում է՝ ինքը միշտ գիտակցել է, որ Մոսկվայում ապրելն իր համար ժամանակավոր է եւ ինչ-որ օր նա կվերադառնա հայրենիք:

«Մոսկվայում ես նախընտրում էի լինել հայկական ռեստորաններում, ինձ շրջապատող մարդկանց հյուրասիրել հայկական ուտելիքներ: Հայկական միջավայրում ես միշտ փորձել եմ հայերեն խոսել, հայերեն գրքեր եմ կարդացել, հայկական ֆիլմեր ու սերիալներ նայել, նույնիսկ եթե դրանք եղել են ոչ որակյալ, որովհետեւ դա ինձ թույլ էր տալիս մնալ իմ երկրի թրենդի մեջ, որովհետեւ փողոցում էդպես են խոսում, մարդկանց հետ շփվելուց էլ չենք օգտագործում օրինակ՝ 90-ականների լեզուն: Լեզուն զարգանում է, փոփոխություններ կրում: 3 եւ 5-ամյա երեխաներս իրենց մայրիկի հետ կես տարի է, ինչ Երեւանում են, նրանք պետք է հայերեն խոսել իմանան: Հա, ինձ համար ծանր է, որ հեռու են, բայց հիմա ինձնից լավ են խոսում հայերեն: Սա հենց այն է, ինչը մեզ պահելու է հայ»,- ընդգծում է Հովհաննես Դիլանյանը: