Գայանե Բրեյովան և Թովմաս Առաքելյանը՝ զատկական հավկիթների խորհրդի և հավատքի զորության մասին
14 Ապրիլի 2025, 20:00
Ռեստորատոր, հանրահայտ «Gayane’s» ռեստորանի բրենդ շեֆ-խոհարար Գայանե Բրեյովան իր հյուրերին հրավիրում է նշելու Սուրբ Զատիկը Alpha News-ի «Հայկական Զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ» նախագծում։
Հաղորդման ընթացքում Գայանե Բրեյովան ոչ միայն կիսվում է հայկական ավանդական ուտեստների պատրաստման գաղտնիքներով, այլև հյուրի հետ քննարկում է, թե տոնական օրերին որքան կարևոր է ընտանեկան մթնոլորտը։ Նրանք միասին սուզվում են հայկական ավանդույթների, խոհանոցի աշխարհում, խոսում տոնական խմիչքների նշանակության մասին և կիսվում Հայաստանի, մանկության և իրենց կյանքի ամենակախարդական պահերի մասին հիշողություններով:
Այսօրվա հյուրն է պրոդյուսեր և աստվածաբան Թովմաս Առաքելյանը։
«Հայկական Զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ». սա Alpha News-ի յուրօրինակ նախագիծն է, որը ստեղծվել է Զատիկի օրը հայկական խոհանոցի գույնն ու բազմազանությունը ցուցադրելու նպատակով։