Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Գովազդը խաբում է. «Պարզ ճշմարտություններ».

23 Նոյեմբերի 2023, 22:00

Գովազդն օգնում է մարդկանց ընտրություն կատարել: Այն ձևակերպում է երևույթներ, որոնք դառնում են մարդկանց երազանքների առարկան և թելադրում է ոչ միայն վարքագիծ, այլև այն պատկերները, որոնցով մենք ապրում ենք:

Գովազդը մեզ սովորեցնում է կատակելով ու ծիծաղելով լուրջ ընտրություն կատարել: Սա ամենավտանգավորն է: Ապրանքի ընտրությունը մեկ բան է, կյանքի ավելի կարևոր հարցերում ընտրություն կատարելը՝ այլ բան: Սա պարզ ճշմարտություն է, որի մասին մարդիկ պետք է իմանան:

«Պարզ ճշմարտություններ» փոդքասթի հեղինակ Վիկտոր Սողոմոնյանը՝ Մարիաննա Ղահրամանյանի օգնությամբ, անդրադառնում է հասարակությանը հուզող ամենակարևոր, բայց դիսկուրսի համար ոչ պոպուլյար հարցերին: Վիկտոր Սողոմոնյանի՝ «Պարզ ճշմարտություններ» հեղինակային փոդքասթին հետևեք Alpha News-ի նոր եթերաշրջանում: