Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Գյումրիում դեռ ոչինչ չի ավարտվել

09 Ապրիլի 2025, 19:30

 

 

(Ո՞վ կհամարձակվի գողանալ ընտրողներիքվեները)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանի քաղաքական դաշտը շարունակում է մեզ «ուրախացնել» և զարմացնել: Քիչ էր, որ 2018 թվականին իշխանությունը փոխանցվեց«փողոցային ակտիվիստներին», քիչ էր նաև այն, որ ամեն բան արվեց՝ 2020-2023 թվականների բողոքի ցույցերը ձախողվեն, քիչ էր կասկածի տակ դնել Գյումրու քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը, հիմա էլ փաստացի հարկ է կասկած սերմանել նաև ապրիլի 16-ի իրադարձությունների վերաբերյալ, երբ Գյումրու ավագանու նոր կազմը պետք է քաղաքապետ ընտրի Վարդան Ղուկասյանին:

Այժմ հերթով անդրադառնանք Գյումրիում հնարավոր սցենարներին և այն հարցին, թե ինչու ընդդիմադիր քաղաքական առաջնորդներն ու ուժերը չեն կարող կորցնել զգոնությունը, եթե ցանկանում են պահպանել ժողովրդի հաղթանակը:

Ապրիլի 16-ին պետք է ընտրվի նոր քաղաքապետը: Հայտնի է առնվազն երկու թեկնածուի մասին՝ Վարդան Ղուկասյան (Հայաստանի Կոմունիստական կուսակցությունից) և Սարիկ Մինասյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, չնայած նրան, որ «ՔՊ»-ն բավարար մանդատներ չունի իր թեկնածուին ինքնուրույն ընտրելու համար, կուսակցությունը, այնուամենայնիվ, առաջադրել է Մինասյանին): Եթե ֆորս-մաժոր չլինի, քաղաքապետ կդառնա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, քանի որ անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերը հայտարարել են նրա թեկնածությունը պաշտպանելու մասին:

Եթե ոչ ոք չստանա 17 ձայն, տեղի կունենա քվեարկության երկրորդ փուլը: Հիշեցնենք՝ «ՔՊ» -ն ունի 14 մանդատ, Կոմկուսը՝ 8, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինքը՝ 6, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնքը» դաշինքը՝ 3, Կարեն Սիմոնյանի «Մայր Հայաստան»դաշինքը՝ 2 մանդատ: Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 17 ձայն, երկու ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ, որտեղ քաղաքապետ կընտրվի պարզ մեծամասնությամբ:

Թվում է, որ ամեն ինչ արդեն հայտնի է նախապես. թեկուզ դժկամությամբ,բայց ընդդիմությունը հայտարարել է Ղուկասյանի թեկնածության աջակցության մասին: Սակայն ամբողջ հարցը նրանում է, որ «Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը Հ1-ի եթերում հայտարարել է, որ «ՔՊ»-ն չպետք է քաղաքապետի թեկնածու առաջադրի, ու անհրաժեշտ է այնպես անել, որ ավագանու նիստում ընդդիմությունից տարբեր թեկնածուներ լինեն, և գուցե քաղաքապետ ընտրվի հենց Մարտուն Գրիգորյանը: Այլ կերպ ասած՝ Թարվերդյանը Փաշինյանի կուսակցությանը գործարք է առաջարկել:

Ավելորդ է ասել, որ եթե նման բան տեղի ունենա, դա քաղաքական ինքնասպանություն կլինի ոչ միայն Մարտուն Գրիգորյանի, այլև դաշինքի համար, որը նրան առաջադրել է քաղաքապետ (Թարվերդյանը՝ Արթուր Վանեցյանի հետ միասին, առաջադրել էին Գրիգորյանին), ինչպես նաև Գրիգորյանի խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության համար (խմբակցությունը ներառում է «Հայրենիք» կուսակցության և ՀՀԿ ներկայացուցիչներին): «Գիտականորեն» կապացուցվի, թե ով է օգնում Փաշինյանին պահպանել իշխանությունը:

Չնայած նրան, որ Թարվերդյանի գաղափարը արդեն հասցրել են մերժել թե՛ «Հայրենիք» կուսակցությունը, թե՛ հենց Մարտուն Գրիգորյանը, ու հաշվի առնելով ընդդիմադիր թեկնածուին սատարելու հարցում Մարտուն Գրիգորյանի «ձգձգումը», տարօրինակ չի լինի, եթե գյումրեցիները ապրիլի 16-ին ցանկանան քաղաքապետարանի շենքի մոտ ուղիղ եթերում հետևել քվեարկության ընթացքին: Միգուցը նրանք կհավաքվեն և մեծ էկրանով կհետևեն քվեարկությանը:
Մեծ էկրան միշտ կարելի է գտնել: Եթե ամեն ինչ իր տրամաբանական ավարտին հասնի և Ղուկասյանը քաղաքապետ ընտրվի, ընտրվելուց հետո նա դուրս կգա և կշփվի ժողովրդի հետ: Եթե ոչ, ապա գյումրեցիների ձայները գողացած քաղաքական գործիչները ստիպված կլինեն բացատրել, թե ինչ է տեղի ունեցել քվեարկության պահին:

Մտածե՛ք այդ մասին․․․»։