Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

«Հարազատս հյուսիսից». Քաղաք Պերեսլավլ-Զալեսկի

17 Մարտի 2024, 14:00

 

 

Alpha News-ի «Հարազատս հյուսիսից» նախագիծն իր հերթական թողարկմանը ներկայացնում է ՌԴ Յարոսլավլի մարզի Պերեսլավլ-Զալեսկի քաղաքի հայ համայնքի կյանքը։

Հայկական համայնքի ղեկավար Արթուր Արզումանյանը պատմում է, որ ընտրվելիս իր առջև խնդիր է դրել՝ համայնքի համար պետք է հայկական դպրոց կառուցել։

«Պետք է մեծ դպրոց լինի, որտեղ տարբեր խմբակներ պետք է գործեն։ Տեղն արդեն ընտրել ենք՝ քաղաքի կենտրոնում է լինելու։ Որոշել ենք նաև դպրոցին կից մատուռ կառուցել»,- ասում է Արթուր Արզումանյանը։

Պերեսլավլ-Զալեսկիի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Վալիդա Օսիպյանն էլ պատմում է՝ դպրոցի սաներից մեկի հայրը ռուս է, մայրը՝ հայ, բայց երբ հարցնում են նա հայ է, թե ռուս, միշտ հպարտ պատասխանում է․ «Ես հայ եմ»։

«Ուրախ ենք, որ դպրոցն օգնում է չմոռանալ մայրենի լեզուն, հայրենիքն ու հայկական ավանդույթները»,- ասում է Վալիդա Օսիպյանը։

Տարոն Կոխլիկյանի հեղինակային շարքը պատմում է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների մասին։

Բացառիկ նախագծում ներկայացնում ենք հայերի կենցաղն ու առօրյան, ինչպես է ապրում հայ համայնքը, ինչպես են պահպանում հայի ինքնությունը, հայկական ավանդույթներն ընտանիքում և այլն։

Հիմա եթերում