Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Հայաստանին պատրաստո՞ւմ են Իրանի և Ռուսաստանի հետ պատերազմի

17 Նոյեմբերի 2023, 14:45

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

(Հիմնականը՝ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ լսումներից)

Նոյեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ՝ «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով։ Այս իրադարձությունը կարելի է համարել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի «բենեֆիսը», ով առավելագույն անկեղծությամբ ներկայացրել է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ուրվագծել ամերիկյան կառավարության հստակ շահերը և լույս սփռել մի շարք իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել վերջերս:

Օ’Բրայենի հայտարարություններից առանձնանում են հետևյալ թեզերը.

• Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց ապագան կառուցել Ռուսաստան-Իրան առանցքից դուրս.
• ԱՄՆ-ի նպատակն է հասնել ռուս խաղաղապահների դուրսբերմանը Ղարաբաղից.
• Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները պետք է փոխարինվեն ԱՄՆ-ից և Եվրոպայից ժամանած զինվորականներով.
• Ցանկացած տրանսպորտային միջանցք, որը կստեղծվի Հայաստանում ուժի կիրառմամբ կամ Իրանի մասնակցությամբ, կբախվի վճռական պատասխանի.
• Միացյալ Նահանգները կասեցրել են Ադրբեջանին ռազմական և այլ օգնության տրամադրումը:

Նույնիսկ Օ’Բրայենի ելույթին հակիրճ ծանոթանալուց հետո շատ հեշտությամբ կարող եք պատասխանել այն հարցերին, թե՝ ինչու՞ են Արցախում երկար ժամանակ սիստեմատիկորեն բորբոքվում հակառուսական տրամադրությունները (որոնցում անձամբ մասնակցել է նաև Փաշինյանի դրածո Արայիկ Հարությունյանը), գործողություններ են կազմակերպվել ԼՂՀ-ում ՌԴ խաղաղապահների կայազորի մոտ: Կարելի է հասկանալ նաև, թե՝ ինչու՞ հենց 2023 թվականի սեպտեմբերի հրադադարից հետո Արցախում նպատակաուղղված խուճապ հայերի շրջանում առաջացավ (թեև այդ օրերին նույնիսկ ադրբեջանական աղբյուրները գրում էին, որ ադրբեջանական զորքերը առաջիկա տարիներին Ստեփանակերտ չեն մտնի)։

Խուճապի նպատակաուղղված սերմանումը դա, օրինակ, իրավիճակն էր, երբ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյան սոցցանցերի իր էջում հրապարակել է Ստեփանակերտով շրջող ռուսական զրահափոխադրիչների կադրերը՝ դրանք անվանելով «ադրբեջանական ծանր տեխնիկա»։

Կոնգրեսում լսումների հետ կապված իրավիճակում ուշագրավ է նաև, որ դրանց սկսվելուց մի քանի ժամ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները փաստացի հրապարակեցին թեզեր Օ’Բրայենի ապագա ելույթից՝ կապված «Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման հետ»։ Ինքներդ պատասխանեք այն հարցին, թե ո՞վ ու ինչու՞ է կազմակերպել Օ’Բրայենի ելույթի արտահոսքը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա տեղական իշխանամետ լրատվամիջոցները (այս երկրում ուրիշ իրականում չկան էլ) արդեն արձագանքել են ամերիկացի դիվանագետի հայտարարություններին։ Այսպիսով, հայտնի դարձավ, որ սեպտեմբերյան պատերազմին նախապատրաստվելիս Իլհամ Ալիևը «հաշվի է առել ոչ տարածաշրջանային խաղացողների ճնշումը», միևնույն ժամանակ նա «մի քանի անգամ զգուշացրել է, որ ոչ մի ուժ չի կարող խանգարել Բաքվին «վերականգնել» լիակատար «ինքնիշխանությունը» «իր տարածքների» վերաբերյալ, ևԱլիևի այս դիրքորոշումն ամբողջությամբ փոխանցված էր ԱՄՆ պաշտոնյաներին։

Մեկնաբանելով «ռազմական օգնության կասեցումը»՝ նույն լրատվամիջոցները նշում են, որ «ԱՄՆ-ի աջակցությունը նախատեսված է հիմնականում ոչ թե Ադրբեջանի անվտանգությունն ամրապնդելու, այլ հենց ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու համար իրանական գործոնի հետ ռազմավարական առճակատման տրամաբանության մեջ»։

Այսինքն՝ Ադրբեջանից հայտնել են, որ Վաշինգտոնը գիտեր, որ Արցախում պատերազմ է լինելու, իսկ ԱՄՆ իշխանությունների օգնությունն ուղղված է եղել Իրանին հակազդելուն։ Կսպասենք ԱՄՆ-ի պատասխանին…

Սակայն Օ՛Բրայենի ելույթում ամենակարեւորն այն թեզն էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրենց ապագան կառուցել Ռուսաստան-Իրան առանցքից դուրս։ Սա այն է, ինչ մենք բազմիցս հայտարարել ենք, բայց հայ հասարակությունը և քաղաքական վերնախավը պատշաճ ուշադրություն չդարձրեց այս գնահատականներին: Նման ձևակերպումներով Վաշինգտոնն ազդարարում է, որ Երևանը պետք է գնա տարածաշրջանային ռազմաքաղաքական միության ձևավորմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Դաշինք Իրանի և Ռուսաստանի դեմ: Ավելին՝ դաշինք, որը պատրաստ է պայքարել, պատերազմել այս երկրների դեմ։

Դեռ մայիսին ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն ասել էր, որ Միացյալ Նահանգները ձգտում են ապահովել, որ Երևանն ու Բաքուն կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և նույնիսկ ապահովել տարածաշրջանում հավաքական անվտանգությունը։ Եվ այն ժամանակ էլ ոչ ոք չհասկացավ ձեւակերպման էությունը…

Ի դեպ՝ Օ’Բրայենի առաջարկին արդեն արձագանքել են և՛ Երևանից, և՛ Բաքվից։ Ալիևի լրատվամիջոցները, որոնք Վաշինգտոնին հիշեցրին Բ. Օբամայի վարչակազմի ձախողման մասին՝ բարելավելու Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները «առանց տարածաշրջանի խաղացողների շահերը հաշվի առնելու»։

Փաշինյանն արձագանքեց՝ ապագան «Ռուսաստան-Իրան առանցքից դուրս» դնելու առաջարկին Երևանից, ԱԺ-ում հայտարարելով, որ «Հայաստանը պլացդարմ կամ ֆորպոստ չէ»՝ ակնարկելով նախկինում Հայաստանին ուղղված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ ձևակերպումները, միաժամանակ առանց որևէ խոսք ասելու, թե արդյոք նա Հայաստանը համարում է «բուֆեր» Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև, ինչպես նախկինում երկրին անվանում էր Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը։

Կոնգրեսի լսումներն ապացուցեցին, որ մենք նոր ենք մտնում մեծ ցնցումների շրջան…