Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Հայաստանը լքողների թիվն ավելացել է

14 Փետրվարի 2024, 16:12

 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի 12 ամիսներին սահմանային անցակետերով ՀՀ փաստաթղթեր ունեցող 36512 քաղաքացի երկիրը լքել և դեռ չի վերադարձել։ Նշենք, որ ցուցանիշը վերջին առնվազն տասը տարիների համար, ընդհանուր առմամբ, նոնսենսային չէ, սակայն հստակ ցուցիչ, որ 2018թ-ից հետո ավելի լավ Հայաստանի մասին խոստումները, գոնե այս վիճակագրությամբ երևում է, որ չեն իրագործվել։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ առայժմ դժվար է միանշանակ պնդելը, որ 36512 քաղաքացիները բոլորն արտագաղթել են, սակայն միգրացիոն շարժերի բացասական սալդոյի այս դինամիկան, առնվազն, նույն արտագաղթի տեմպերի հավանական ավելացման տեսանկյունից մտահոգություններն են առաջացնում։