Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Հայկական պետականության գաղափարը՝ հավատամք. Լազարյաններ․«7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից»

18 Սեպտեմբերի 2023, 23:00

18-րդ դարավերջին ռուսական կայսրությունում ազդեցիկ հայկական գերդաստան, որը կամրջեց Արեւելքն ու Արեւմուտքը, ստեղծեց համաշխարհային դիվանագիտական դարբնոցներից մեկի՝ ռուսական արեւելագիտական դպրոցի հիմքերը, կրթական ու դիվանագիտական գործունեության շնորհիվ կարողացավ միավորել քաղաքականը, համամարդկայինն ու ազգայինը՝ ռուսական կայսրության օրակարգ բերելով հայկական պետականության վերականգնման խնդիրը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանության այսօրվա շենքում հայ Եղիազարյանները՝ Լազարյանները, 1815 թվականին հիմնեցին Լազարյան ճեմարանը, որը դառնալու էր պետության կողմից ճանաչված արեւելյան լեզուների ու Արեւելքի ժողովուրդների պատմության ուսուցման եւ դիվանագիտության կրթական կենտրոն, ուր այցելելու էին ռուսական կայսրերն ու ժամանակի ռազմաքաղաքական ազդեցիկ դեմքերը, որը ծնունդ էր տալու հայտնի ՄԳԻՄՕ-ին։

Alpha News-ի նոր, աշնանային եթերաշրջանում հանրահայտ գիտնական, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ «7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից» շարքում, ներկայացնում է Լազարյանների լեգենդար գերդաստանի փառահեղ ուղին։

Ովքե՞ր էին նրանք՝ կայսրուհի Եկատերինա 2-րդի կողմից ռուս ժառանգական ազնվականների տիտղոսին արժանացած Լազարյանները եւ ի՞նչ է մեզ հուշում նրանց գործունեությունը՝ աշխարհաքաղաքական այս թոհուբոհում։