Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ի՞նչ են իրականում անում Հայաստանում արևմտյան երկրների դեսպանները

04 Հուլիսի 2024, 12:20

(Որտե՞ղ է Հայաստանի ինքնիշխանությունը)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Իրականում հարցն առավել քան տրամաբանական է՝ հաշվի առնելով վերջերս արված հայտարարությունները։ Ինչի՞ մասին է խոսքը։

1. «Հայաստանում իմ և ԱՄՆ բոլոր դեսպանների առաջադրանքն է եղել անել այնպես, որ Հայաստանն իր քաղաքական ուղեգիծը թեքի դեպի Արևմուտք», այս մասին ԱՄՆ Ատլանտյան խորհրդում հունիսի 25-ին տեղի ունեցած «Արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկմանն ասել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ իրենց մտքով անգամ չէր անցնում, որ Հայաստանը կարող է հեռանալ Ռուսաստանից, հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին և հայացքն ուղղել դեպի Վաշինգտոն և Բրյուսել։
2. Իսկ արդեն հունիսի 30-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սյունիքի մարզի բնակիչների հետ զրույցում պատմեց, որ ԵՄ դեսպաններից մեկն ասել է` ապօրինի գործողությունները (ոստիկանության — խմբ.) սարսափելի են, բայց ավելի սարսափելի է ռուսամետների գալը:

Այս հայտարարությունները շատ հստակ ցույց են տալիս, թե իրականում ինչ են անում Հայաստանում արևմտյան երկրների դեսպանները։ Նրանց նպատակը կապ չունի մեր երկրում իրենց քաղաքացիներին պաշտպանելու հետ, կապ չունի մշակութային կապերի կամ տնտեսական կապերի զարգացման հետ։ Նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել հակառուսական մեծ կոալիցիայի հաջորդ օղակը։ Հայաստանը դարձնել գործիք Իրանի և ՌԴ-ի հետ գլոբալիստների պայքարում:

Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու են լռում արևմտյան կառույցները, արևմտյան դեսպանատները, երբ նրանց հաշվին «բարեփոխված» ոստիկանությունը ծեծի է ենթարկել Հայաստանի քաղաքացիներին։ Շատերին էպոտաժային էր թվում, երբ ասվում էր, որ «եթե Երևանի կենտրոնում իշխանությունները սկսեն մարդակերութամբ զբաղվել», ապա ամերիկացիներն ու եվրոպացիները կլռեն։

Հասկանու՞մ եք, թե որտեղից են «աճում իշխանամետ քարոզչության ականջները», երբ հասարակության գիտակցության մեջ դրվում է այն միտքը, որ «Ռուսաստանն իրականում Հայաստանի թշնամին է»։ Այս թեզը շատ ներդաշնակորեն տեղավորվում է Արևմուտքում տոտալ հակառուսական հիստերիայի մեջ։ Հայաստանի իշխանությունները մեզ փոխանցում են այն, ինչին հավատում և ինչով ապրում են Արևմուտքում։
Իսկ այս դեպքում ի՞նչ կասեք Հայաստանի ինքնիշխանության մասին։ Արդյոք պաշտոնական Երևանի շահերից է բխում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խզումը։ Մեր արևմտյան գործընկերները, ամենայն հավանականությամբ, այս հարցն իրենք իրենց չեն տալիս։ Ավելին, նրանք, հավանաբար, նույնիսկ լիովին չեն խորասուզվել Հայաստանի և Ռուսաստանի փոխկախվածության աստիճանի մեջ։

Գիտե՞ք ինչու ԱՄՆ-ի և առհասարակ Արևմուտքի պատժամիջոցները չեն գործում Ռուսաստանի դեմ։ Որովհետև նրանք, որոնք ընդունում են այդ պատժամիջոցները, գործնականում ոչինչ չգիտեն իրական ռուսական տնտեսության մասին։ Այդպես էլ մեզ հետ, Հայաստանի դեպքում Հեֆերնի նման մարդիկ չգիտեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխկախվածության աստիճանը, ուստի, փորձելով «ապահովել Հայաստանի շրջադարձը», չեն հասկանում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ դա մեր երկրի համար։

Կարևոր է, սակայն, որ Հեֆերնը, ԱՄՆ դեսպանի պաշտոնում եղած իր ներկայիս իրավահաջորդը, ԵՄ ներկայիս դեսպանը, ԵՄ անդամ երկրների ներկայիս ու ապագա դեսպանները հասկանան, որ երբ Հայաստանում քաղաքական ցիկլը փոխվի, շատերը ստիպված կլինեն բացատրություն տալ, թե ինչու են աչք փակել Հայաստանում կատարվողի, Արցախի հետ կատարվածի վրա։ Զրույցը կլինի դժվար ու տհաճ, բայց այն պետք է կայանա….

Մտածե՛ք այդ մասին…»։