Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ի՞նչ մեխանիզմներով են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կազմում ՔՊ-ի նոր նախընտրական ցուցակը

08 Մայիսի 2025, 19:20

(Փաշինյանի ներկայիս թիմի շատ անդամներ մնում են «խաղից դուրս»)

«Մայիսի 7-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանը, և Նիկոլ Փաշինյանը «ավանդույթի համաձայն» կրկին դուրս եկավ ափերից, ինչը կրկին հասարակությունում և փորձագիտական շրջանակներում քննարկումներ առաջացրեց այն մասին, թե արդյոք պետք է լուրջ վերլուծել Փաշինյանի քայլերն ու հայտարարությունները։ Պատասխանն ակնհայտ է՝ պետք է։ Եվ երկու կոնկրետ օրինակով մենք կհիմնավորենք այս պնդումը։

1. Որոշ ժամանակ առաջ Փաշինյանն «ամբողջովին տարված էր» հեծանվավազքի գաղափարով։ Ավելին, մի պահ նա հայտարարեց «բաց քաստինգ»՝ ցանկացողների համար, որոնք ուզում էին նրա հետ հեծանիվ վարել, և «ընտրյալների շարքում» ընդգրկվելու համար անհրաժեշտ էր ուղարկել CV կառավարության էլ․ փոստին։ Սա «կադրային բազան» ընդլայնելու ամենապարզ միջոցներից մեկն է։ Ակնհայտ է, որ հեծանիվ վարելու ցանկություն ունեցողները ոչ միայն հեծանվավազքի սիրահարներն են, այլ նաև Փաշինյանի քաղաքականությանը լոյալ մարդիկ։ Ավելին, նրանց մեջ կարող են լինել լուրջ կենսագրություն ունեցող, ճանապարհ անցած մարդիկ։

Նրանց անցած ճանապարհը և Փաշինյանի հետ հեծանվավազքը կարող են բավարար լինել 2026-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկվելու համար։ Արդյունքում, «Փաշինյանի հետ քայլածներին» կարող են փոխարինել «Նիկոլի հետ հեծանիվ վարածները»։ Այս մասին արժե մտածել նաև Փաշինյանի ներկայիս թիմի անդամներին՝ նրանց պատրաստվում են «նետել պատմության աղբանոց», նույնիսկ ավելի շուտ, քան այնտեղ կհայտնվի նրանց քաղաքական առաջնորդը։

2. Փաշինյանի և Աննա Հակոբյանի նոր զբաղմունքը դարձել է նրանց «Կրթվելը նորաձև է» «մարաթոնը», որի շրջանակներում նրանք այցելում են Երևանի տարբեր համայնքներ, Հայաստանի տարբեր շրջաններ և «դասախոսություններ են կարդում մեր պատմության ու մեր ապագայի մասին»։

Այս «մարաթոնի» միջոցով Փաշինյանը կարող է անձամբ, իր աչքերով գնահատել տարբեր կառույցների աշխատանքն՝ ինչպես է տվյալ համայնքի, գյուղի, քաղաքի կամ մարզի ղեկավարն աշխատում զանգվածների հետ, կազմակերպում միջոցառումներ։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը գնահատում է իր ենթակաների կազմակերպչական հմտությունները։

Սկսվել է ընտրությունների նախապատրաստական փուլը։ Սկսվել է «կադրային բանկի» համալրման գործընթացը։ Եվ հաշվի առնելով այն փաստը, որ 7 տարվա ընթացքում Փաշինյանը իր թիմում 100 տոկոսով հավատարիմ ու վստահելի մարդիկ չի կարողացել գտնել, նա ստիպված է Աննա Հակոբյանի հետ անձամբ շրջել քաղաքներով ու համայնքներով, որպեսզի ամեն ինչ ինքնուրույն գնահատի։ Հայաստանի կառավարումն այսօր, բառի բուն իմաստով, իրականացվում է «ручной режим»-ով, և ամեն ինչ կախված է մեկ անձից՝ Բաքվի հետ բանակցություններից մինչև «երեխաների դաստիարակության հիմունքները» և կադրերի ընտրություն։ Եւ ամեն ինչ իրականացվում է մեկ մարդու կողմից։

Մի՞թե սա ավտորիտարիզմ չէ։ Մի՞թե սա չի վկայում այն մասին, որ իր կառավարման տարիների ընթացքում Փաշինյանը չի կարողացել կառուցել արդյունավետ կառավարման համակարգ և կրթել նվիրված մասնագետներ։

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը թույլ տալ ինքն իրեն նման անարդյունավետ ձեռքերում կառավարման ևս մեկ ցիկլ։

Մտածե՛ք այդ մասին․․․»։