Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Իլհամ Ալիևի հիմնավոր կասկածներն իրենց զգացնել են տալիս

15 Մայիսի 2024, 14:32

(Ինչու են Ալիևն ու Բայրամովը շարունակում պայքարել ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Պատերազմում կրած պարտությունը, դրան հաջորդած Արցախի կորուստը և Հայաստանի իշխանությունների կողմից երկրում իրականացվող քարոզչությունը հայ հասարակության որոշակի հատվածի մոտ ձևավորեց Ադրբեջանի՝ որպես յուրատեսակ և շատ ուժեղ քաղաքական սուբյեկտի կերպարը։
Մինչդեռ ադրբեջանական կողմի գործունեությունը մանրամասն ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքուն և Ադրբեջանի ղեկավարությունն ունեն վախերի մի ամբողջ փունջ, ընդ որում՝ հիմնավորված վախեր, որոնց դեմ նրանք տարբեր տեսակի գործողություններ են ձեռնարկում։

Գիտակցելով Արցախի նկատմամբ իրենց հավակնությունների պատմական չհիմնավորվածությունը, հասկանալով, որ ուժի կիրռմամբ ստեղծված պատմական անարդարությունը չի կարող երկարաժամկետ անվտանգության երաշխավոր լինելլ, ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են հայկական պատմական ժառանգությունը, իսկ Ստեփանակերտում առաջին հերթին ոչնչացրել են Ստեփան Շահումյանի հուշարձանը:

Հասկանալով նաև, որ Հայաստանում կարող են տեղի ունենալ քաղաքական փոփոխություններ, պաշտոնական Բաքուն, ըստ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, հրաժարվում է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրում» հղում կատարել Ալմա-Աթայի հռչակագրին:

Ի տարբերություն ՀՀ գործող իշխանությունների՝ Ադրբեջանում ուշադիր կարդում են փաստաթղթերը և գիտեն, որ հռչակագրի նախաբանի համաձայն՝ կողմերը ստորագրելով սույն Հռչակագիրն ամրագրել են իրենց ցանկությունը՝ ձգտելով կառուցել ժողովրդավարական իրավական պետություններ: Ամրագրել են, որ միմիանց միջև հարաբերությունները պիտի զարգանան պետական ինքնիշխանության և իրավահավասարության փոխադարձ ճանաչման և հարգանքի, ինքնորոշման անքակտելի իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքները և ազատությունների հարգման, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքները, պարտավորությունների բարեխղճորեն կատարումը։

Մեկ անգամ ևս ընդգծենք, որ հռչակագիրը ստորագրած կողմերը հրաժարվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և համաձայնում են վեճերի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև պարտավորվում են հարգել ինքնորոշման իրավունքը:
Ադրբեջանն ունի խնդիրներ վերը նշված բոլոր հարցերի հետ կապված, և ստորագրելով հիշյալ Հռչակագրին հղում անող փաստաթուղթ՝ Բաքուն ոչ միայն կճանաչի Հայաստանի սուբյեկտիվությունը որպես պետության (որն այսօր Ադրբեջանը վիճարկվում է), այլ նաև կստորագրի, որ նա պարտավոր է հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և դժվար չէ պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս քայլը…։
Հենց այս տեսականորեն հնարավոր հետևանքների պատճառով էր, որ Իլհամ Ալիևը և Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները:

Թե որքանով են արդարացված Ալիևի մտավախությունները, ցույց կտա ժամանակը։ Այսօր, սակայն, արդարացի կլինի ասել, որ մենք ավելի մոտ ենք մեր խնդիրներն ավելի վատթարացնելուն, քան դադարեցնելու մեր ներկայիս «ազատ անկումը»։
Մտածե՛ք այդ մասին…»։