Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Իրանը «պայթեցնում է» TRIPP-ը

09 Սեպտեմբերի 2026, 19:00

(Թեհրանի դիրքորոշումն ակնհայտ էր)

«Մերձավոր Արևելքի դիվանագիտությունը միշտ աչքի է ընկնում առանձնահատուկ նրբագեղությամբ, սակայն պաշտոնական Թեհրանի բարյացակամության հետևում թաքնված են կոշտ ու անզիջում կարմիր գծեր։ Իրանի ղեկավարության կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին TRIPP նախագծի վերաբերյալ նոր պահանջների փոխանցումը հերթական հաստատումն էր այն բանի, որ Իրանը մտադիր չէ սեփական շահերը զոհաբերել հանուն օտար աշխարհաքաղաքական փորձերի:

Թեհրանի դիրքորոշումը, համաձայն որի՝ հնարավոր երթուղու անվտանգությունը պետք է ապահովեն բացառապես հայկական զինված ուժերը կամ հանրապետությունում արդեն իսկ օրինական հիմքերով տեղակայված երրորդ երկրի զորքերը (ինչը ուղիղ հղում է ռուս սահմանապահներին), իրականում միանգամայն ակնհայտ էր հենց սկզբից։

Իրանի ուլտիմատիվ դիրքորոշման էությունը բխում է իր հյուսիսային սահմանների մոտ ամերիկյան ռազմական և ռազմավարական ներկայությունը բացառելու հիմնարար ձգտումից։ Եթե տեղեկատվությունը հաստատվի պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչների կողմից, ապա դա պետք է դիտարկել որպես բացահայտ նախազգուշացում. ամերիկացի զինվորականները Հայաստանի տարածքում դիտարկվելու են որպես օրինական թիրախ, ինչը ակնթարթորեն Հայաստանի ողջ հարավը կվերածի հնարավոր ռազմական բախման գոտու։

Իրանի այս դեմարշը կործանարար հարված է հասցնում Անկարայի, Բաքվի և Վաշինգտոնի պլանավորման ողջ համակարգին։ Թուրքիայի և Ադրբեջանի համար «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որը արևմտյան մեկնաբանությամբ տրանսֆորմացվել է TRIPP-ի, միշտ եղել է ոչ թե պարզապես «լոգիստիկ զարկերակ», այլ թյուրքական աշխարհի միավորման և Կասպից ծովից դեպի Կենտրոնական Ասիայի օգտակար հանածոներ «ճեղքում» ապահովելու ռազմավարական կամուրջ։ ԱՄՆ-ի համար էլ այս նախագծի առաջմղումը ծառայում էր որպես հարմար գործիք՝ Հարավային Կովկասից ավանդական խաղացողներին վերջնականապես դուրս մղելու և անմիջապես Իրանի հյուսիսային պարագծում վերահսկելի սանիտարական գոտու ստեղծելու համար։ Իրանի պահանջները քանդում են այս ծրագրերը՝ անվտանգության հարցը վերադարձնելով արևմտյան և թուրք-ադրբեջանական նախագծողների համար բացարձակապես անընդունելի պարամետրերի։

Միևնույն ժամանակ, Իրանի որոշումը գրեթե «պայթեցնում է» հենց Նիկոլ Փաշինյանի ռազմավարական օրակարգը։ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների արտաքին քաղաքական կուրսը փաստացի հենվում էր նոր տարանցիկ սխեմաներում ներգրավվելու և «Զանգեզուրի միջանցքի» միջոցով Թյուրքական աշխարհին ինտեգրվելու հաշվին երկրի տարածաշրջանային դերի խորը տրանսֆորմացիայի գաղափարի վրա։

Ըստ էության, Ադրբեջանին և Թուրքիային TRIPP-ի շրջանակում արտատարածքային կամ դրսից վերահսկվող միջանցքի տրամադրումը ներկայացվում էր որպես նոր տարածաշրջանային ճարտարապետությանը ինտեգրվելու առանցքային տարր։ Սակայն Թեհրանի կողմից դրված կոշտ արգելքը Երևանին կանգնեցնում է անխուսափելի փակուղու առջև. հարավային հարևանի պահանջներն արհամարհելու փորձը Հայաստանին սպառնում է լիակատար աղետով և նրա տարածքը ուրիշի պատերազմի ասպարեզ դարձնելով։

Այսպիսով, սպառնալիքի տակ են հայտնվում ոչ թե պարզապես առանձին ենթակառուցվածքային նախագծեր, այլ «կաթվածահար» է լինում Հայաստանի ղեկավարության ողջ արտաքին քաղաքական նախագիծը։ Կրկին ընդգծենք, որ եթե պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչները հաստատեն հեղինակավոր ԶԼՄ-ի հրապարակումը, դա կնշանակի, որ Իրանը հենց այնպես չէ, որ կոշտ պայմաններ է առաջադրել. նա ակնհայտորեն ցույց տվեց, որ Հայաստանի հարավում՝ Սյունիքում, անվտանգության առանցքային հարցերը չեն կարող լուծվել առանց տարածաշրջանին անմիջականորեն սահմանակից պետությունների կարծիքը հաշվի առնելու։

Թեհրանի դիրքորոշումը վերջակետ է դնում արևմտյան ենթակառուցվածքների՝ դեպի Իրանի սահմաններ առաջխաղացման վերաբերյալ պատրանքներին և ստիպում է վերանայել Հարավային Կովկասում ուժերի ամբողջ դասավորությունը։

Մտածե՛ք այդ մասին…»