«Ժողովուրդն է խոսում»
28 Մարտի 2025, 23:55
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք արել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
Մեր զրուցակիցներն իրենց կարծիքն են արտահայտել հայ-թուրքական բարեկամության մասին ու նշել, որ դա անհնար է։
«Այսօրվա դրությամբ ՀՀ քաղաքականության նպատակներից մեկը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի զարգացումն է։ Ըստ դրա՝ Հայաստանը փորձում է բոլոր հարևանների հետ լեզու գտնել, սահմանները բացել։ Բայց կարծում եմ՝ այն պայմանները, որ ՀՀ առջև դնում են մեր հարևանները, այդքան էլ մեր շահերին համապատասխան չեն»,- ասել է հարցախույզի մասնակիցը։
Տեսանյութում կգտնեք նաև քաղաքացիների անդրադարձը՝ ՀՀ անվտանգային խնդիրներին, եվրաինտեգրման գործընթացին։